«Սյուրռեալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: li:Surrealisme
չ →‎Շարժման հիմնադրումը: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 7.
 
== Շարժման հիմնադրումը ==
Սյուրռեալիստ բառը հորինել է [[Գիյոմ Ապպոլինեռ]]ը և առաջին անգամ հայտնվել է իր պիեսի առաջաբանում, որի առաջնախաղը կայացել է [[1917]] թվականին: Առաջին համաշխարհային պատերազմը ցրեց գրողներին ու նկարիչներին ովքեր հաստատվել էին Փարիզում և այդ ընթացքում շատերը ընդգրկվեցին [[դադաիզմ]]ի հոսանքի մեջ հավատալով, որ չափից մեծ ռացիոնալ միտքը և բուրժուական արժեքները բերել էին պատերալիզմի կոնֆլիկտ աշխարհին: Դադաիստները բողոքում էին ներկայացումներով, գրվածքներով և արվեստի գործերով: Պատերազմի ավարտից հետո , երբ նրանք վերադարձան Փարիզ, դադաիզմի գործունեությունը շարունակվեց:
 
Պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնը ով սովորել էր բժշկություն և հոգեբանություն ծառայում էր նյարդաբանական հիվանդանոցում որտող նա օգտագործեց [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի հոգեբանական մեթոդները զինվորների վրա ովքեր տառապում էին կոնտուզիայից: Հանդիպելով երիտասարդ գրող Ժակ Վաշեյին՝ Բռետոնը զգաց, որ Վաշեն գրող Ալֆրեդ Ջերրիի հոգևոր որդին էր: Նրան գրավեց երիտասարդ գրողի հակահասարակական վերաբերմունքը և արհամարհանքը արվեստի ավանդույթների նկատմամբ: Հետագայում Բռետոնը գրեց.«Գրականության մեջ ես հաջողությամբ հետևել եմ [[Արթուր Ռեմբո|Ռեմբո]]յին, Ջերրիին, Ապպոլինեռին, Նուվոյին, Լոտռեմոնին, բայց Ժակ Վաշեն է, ում ես պարտական եմ ամենաշատը»:
 
Գալով Փարիզ Բռետոնը անդամագրվեց դադաիզմի գործունեությանը և հիմնադրեց ամսագիր [[Լուի Առագոն]]ի և Ֆիլիպ Սուպոի հետ միասին:Նրանք սկսեցին փորձեր կատարեցին գրել մեխանիկորեն գրաքննության չենթարկելով իրենց մտքերը և հրատարակեցին գրվածքները ինչպես նաև իրենց երազները ամսագրում: Բռետոնը և Սուպոն ավելի են խորանում ավտոմատիզմի մեջ և գրում «Մագնիսական Դաշտեր»-ը 1920 թվականին: Շարունակելով գրել նրանք գրավեցին շատ նկարիչների ու գրողների, նրանք եկան այն մտքին, որ ավտոմատիզմը ամենալավ տակտիկան է հասարակական փոփոխության քան դադիզմի հարձակումը գերակա արժեքների վրա:Խումբը մեծացավ և նրա մեձ ընդգրկվեցին Բենժամին Պեռե, Ռենե Կռեվելը, Ռոբեռտ Դեսնոսը, Պոլ Էլուարը, Մաքս Մորիսը, Ժակ Բառոնը և այլն: Երբ նրանք զարգացրեցին իրենց փիլիսոփայությունը, նրանք հավատացին, որ սյուրռեaլիզմը պաշտպանելու է այն միտքը, որ հասարակ և պատկերավոր արտահայտությունները կենսական են և կարևոր, բայց նրանց դասավորության իմաստը պետք է բաց լինի ամբողջ երևակայության համար համապատասխան [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Հեգելյան]] դիալեկտիկային: Նրանք նայեցին նաև [[Մարքսիզմ|Մարքսիստական]] դիալեկտիկայի և այնպիսի տեսաբանների աշխատանքի վրա ինչպիսիք են Վալտեր Բենժամինը և Հերբերտ Մռկուսը: Ֆրոյդի աշխատանքը ազատ ասոցիացիաների հետ, երազի վերլուծությունները և անգիտակցականը ամենամեծ կարևորությունը ուներ սյուրռեալիստների համար պատկերի ազատագրման զարգացող մեթոդների մեջ: Նրանք ընդունում էին անհատականացումը, այն ժամանակ երբ մերժում էին հիմքային խելագարության միտքը: Ավելի ուշ [[Սալվադոր Դալի]]ն բացատրեց դա այսպես. «Կա միայն մեկ տարբերություն խելագարի և իմ միջև: Ես խելագար չեմ»:
Բացի երազի վերլուծության օգտագործումից նրանք նշում էին, որ կարելի է մեկ պատկերում համատեղել այնպիսի տարրեր, որոնք չեն հանդիպում միասին, որպեսզի արտահայտեն անտրամաբանական և հիացնող տպավորություն: Բռետոնը ընդգրկեց հիացնող համապատասխանությունների միտքը իր 1924 թվականի մանիֆեստում 1918 թվականի բանաստեղծ Պիեռ Պառադիի ակնարկից հետո, որում ասված էր համապատասխանացում երկուսից ավելի կամ պակաս հեռավոր իրակոանություններ: Ինչքան մեծ է կապը երկու համապատասխանացված իրականությունների միջև հեռավորի և ճշմարիտի, այնքան ուժեղ կլինի պատկերը, նրա էմոցիոնալ ուժը և բանեստեղծական իրականությունը: Խումբը նպատակադրվեց հեղափոխել մարդկային փորձը անձնական, , մշակութային , հասարակական և քաղաքական առումներով: Նրանք ուզում էին ազատել մարդկանց կեղծբանականությունից, եւ սահմանափակող ձևերից ու կառուցվածքներից: Բրետոնը հայտարարեց, որ սյուռեալիզմի իսկական նպատակն էր հասարակական հեղափոխության երկար կյանքը և դա միայն:
 
== Այցելեք նաև ==