«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Թուրքմենական ցեղերի շուրջ 100-ամյա տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը՝ [[Եվրոպայի հայկական միջնադարյան գաղթավայրերը|Եվրոպայում]] և [[Ասիայի հայկական միջնադարյան գաղթավայրերը|Ասիայում]] հիմնելով հայկական գաղութներ։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։
 
Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/334 Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրոդերկրորդ կեսին]</ref>։
 
== Ակ-Կոյունլուներ ==