«Սարագոսա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 319.
Ստորև ներկայացված է Սարագոսա քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկը.
* [[Տիրակալի տաճար|Բազիլիկա դե Նուեստրա Սենորա դել Պիլար տաճար]] - հանդիսանում է Իսպանիայում բարոկկո ոճով կառուցված ամենամեծ եկեղեցին ու Սարագոսայի խորհրդանիշներից մեկը: Սկզբնապես տաճարի տեղում քաղաքի առաջին քրիստոնեաների կողմից կառուցվել է [[մատուռ]]: Լեգենդի համաձայն 40 թվականին [[Մարիամ Աստվածածին]]ը հայտնվել է [[Հակոբոս առաքյալ]]ին մոտավորապես ''Պիլարի'' սյուների մոտ: Բազիլիկան համարվում է Իսպանիայում գտնվող և Տիրամորը նվիրված ամենահարգի եկեղեցին, իսկ Կույս Պիլարը՝ Սարագոսայի հովանավոր: Տաճարի ներսում առկա են [[Ֆրանցիսկո Գոյա|Գոյայի]] ու [[Ֆրանցիսկո Բաեու|Բաեույի]] հեղինակած որմնանկարներ: Հռչակավոր է նաև 16-րդ դարում Դամիենա Ֆորմենտի կառուցած խորանը: Տաճարից ոչ հեռու տեղակայված է Լա Լոնխայի բորսայի, [[Եպիսկոպոսի նստավայր (Սարագոսա)|եպիսկոպոսի նստավայրի]] շենքերը:
 
* [[Լա Սեո տաճար]] - տաճարը կառուցվել է 12-րդ դարում և վերակառուցվել վերջերս: [[Ռոմանական ճարտարապետություն|ռոմանական]] եկեղեցուց պահպանվել է [[աբսիդ]]ը: Տաճարի ճարտարապետությունն իրենից ներկայացնում է տարբեր ոճերի համադրություն: [[Կապելլա (ճարտարապետություն)|կապելլաներից]] մեկը կառուցված է [[մուդեխար]] ոճով, մյուսները՝ [[Վերածնունդ|վերածննդի]] ոոճով: Աշտարակը կառուցված է իսպանական [[բարոկկո]] ոճով: Տաճարի արտաքին տեսքում առկա են [[գոթիկա]] ոճի տարրեր և [[Գոբելեն|ֆլամանդական գոբելեններ]]: Լա Սեո տաճարը հանդիսանում է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-յի [[Համաշխարհային ժառանգություն|համաշխարհային ժառանգության]] օբյեկտ:
* [[Ալխաֆերիա]] - մավրիտանական ոճի դղյակ, որը կառուցվել է 11-րդ դարում Սարագոսայի [[տայֆա]]յի խալիֆի Ալ Մուկտադիրի կողմից: Դղյակն օգտագործել են նաև [[Արագոն]]ի քրիստոնյա կառավարիչները, մասնավորապես՝ [[Պեդրո IV (Արագոնի թագավոր)|Պեդրո IV-ն]] և [[Ֆերդինանդ I Արդար|Ֆերդինանդ Արագոնացին]]: 19-րդ դարում Նապոլեոնյան պատերազմների հետևանքով Ալխաֆերիան լրջորեն վնասվել է: Հետագայում այն օգտագործվել է որպես ինկվիզիցիայի շտաբակայան: Ներկայում այստեղ տեղակայված է [[Արագոն]]ի ինքնավար համայնքի խորհրդարանը: Դղյակի հնագույն հատվածը՝ Տրուբադուրի աշտարակը շրջանառվում է [[Ջուզեպպե Վերդի|Վերդիի]] «[[Տրուբադուր (օպերա)|Տրուբադուր]]» օպերայում:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարագոսա» էջից