«Իսպանիայի անցումը ժողովրդավարության»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
== Ժողովրդավարական տրանզիտ ==
Խուան Կառլոս I-ը սկզբնական ժամանակահատվածում թափուր է թողնում վարչապետի պաշտոնը՝ շարունակելով Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարած բացարձակամիապետական քաղաքականությունը։ Արիաս Նավարոն, որը հետագայում զբաղեցնում է այդ պաշտոնը, սկզբնական շրջանում չէր ծրագրում բարեփոխել ֆրանկիստական վարչակարգը՝ հավատարիմ մնալով իր զինակից դիկտատորի ռեժիմին։ Իսպանիայում ձախակողմյան ուժերի ընդվզումից հետո Արիաս Նավարոն մասամբ փոխում է իր քաղաքական դիրքորոշումը՝ հայտնելով, որ քաղաքական փոփոխությունները որոշակի սահմանափակումների կարիք ունեն։ Շուտով նա նաև հրապարակային կերպով հայտարարում է, որ Ֆրանկոյի օրենքներն ու ինստիտուտները թարմացման կարիք ունեն։ Կառլոս Արիաս Նավարոն [[Ֆրանկիստական Իսպանիա|ֆրանկիստական]] վարչակարգի ժամանակ զբաղեցրել է նահանգապետի պաշտոններ, եղել է [[Մադրիդ|Մադրիդի]] քաղաքապետ, ղեկավարել է պետական անվտանգության ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը: 1973-1976 թվականներին հանդիսացել է ֆրանկիստական ժամանակաշրջանի [[Իսպանիայի վարչապետ|Իսպանիայի կառավարության նախագահի]] վերջին ներկայացուցիչ և առաջինը անցումային շրջանում: 1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո սատարել է աջ ծայրահեղական «Բունկեր» խմբավորմանը:
 
1976 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունենում համաիսպանական հանրաքվե, որի արդյունքում 1977 թվականի հունիսի 15-ին ձևավորվում է սահմանադիր կորտես, որը կազմված էր երկու պալատներից՝ պատգամավորական կոնգրես և սենատ։ 1936 թվականին տեղի էին ունեցել առաջին բազմակուսակցական ընտրությունները, որի արդյունքում պառլամենտական մեծամասնություն էր կազմել «Ժողովրդավարական կենտրոնի միություն» ձախակողմյան կուսակցությունը, որը նպատակ ուներ արմատախիլ անել ֆրանկիստական վարչակարգի մնացորդները երկրի տարածքից։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցությունը՝ Ֆելիպե Գոնսալեսի գլխավորությամբ։
 
1977 թվականի հոկտեմբերի 25-ին Կատալոնիային, իսկ դեկտեմբերի 31-ին՝ Բասկերի Երկրին շնորհվում է մասնակի ինքնավարություն, որը ևս հակոտնյա էր Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարած խիստ ունիտարիստական քաղաքականությանը։ 1977 թվականի հոկտեմբերի 25-ին երկրի հիմնական քաղաքական ուժերը ստորագրում են այսպես կոչված «Մոնկլոայի պակտը»։ Այն նպատակ ուներ բարեփոխումներ անցկացնել երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում՝ վերջնականապես ավարտելով Իսպանիայի ժողովրդավարականացման գործընթացը։ Դաշնագիրը նախատեսում էր խոսքի և մամուլի ազատականացում, անվտանգության և ուժային կառույցների վերակազմակերպում, սոցիալական բարեկեցության և կրթական ոլորտի բարելավում, հարկային բարեփոխումներ և այլն։
 
== Սահմանադրության ընդունում ==
{{Ծանցանկ}}
{{Պորտալ|Իսպանիա|Իրավունք|Պատմություն|գույն=1}}