«Նոր Իսպանիայի փոխարքայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: — ( → , (, գտվում → գտնվում oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Նախաբան ==
Գաղութը ձևավորվել է նախկին հնդկացիական պետությունների՝ [[Ացտեկների կայսրություն|Ացտեկների կայսրության]] և [[Մայաների քաղաքակրթություն|մայաների պետության]] տարածքի վրա, որոնք [[Էռնան Կորտես]]ի արշավանքների արդյունքում միացվեցին Իսպանիայի թագավոր [[Կառլոս V կայսր|Կառլոս V-ի]] տիրույթներին: Պատահական չէ, որ հենց Կորտեսը 1522 թվականին դարձավ Նոր Իսպանիայի կառավարիչ:
 
Պատմության այդ ժամանակաշրջանում [[Իսպանիա]]ն որպես միասնական պետություն նոր էր սկսում ձևավորվել: Այսպիսով, իր նոր տարածքներն անվանելով «''Նոր'' Իսպանիա», մի կողմից Կորտեսը օգնում էր Կառլոս V-ին ամրապնդել միասնական իսպանական պետության գաղափարը, իսկ մյուս կողմից կանխում էր իր տիրույթների բաժանումը՝ դրանք կենտրոնացնելով միասնական իշխանության ներքո{{sfn|Дюверже|2005|с=132}}: 1528 թվականին Կորտեսի իշխանությունը սահմանափակվեց, իսկ 1535 թվականին Նոր Իսպանիան դարձավ [[փոխարքայություն]]:
Տող 9.
1565 թվականին [[Ակապուլկո]]յի և իսպանական [[Ֆիլիպիններ]]ի միջև կանոնավոր նավագնացություն ([[Մանիլյան գալերիա]]) հիմք դրվեց: 1527 թվականին Մեքսիկայում գործունեություն սկսեցին իրականացնել [[Հիսուսի միաբանություն|ճիզվիտները]], ովքեր 1591 թվականին հիմնեցին [[Գվադալախարայի համալսարան]]ը:
 
1606 թվականին Մեքսիկայում սկսվեց սպիտակ ստրուկների ապստամբություն: 1609 թվականին կրկին սկսվեց ապստամբություն այս անգամ արդեն Գասպար Յանգիի առաջնորդությամբ: 1692 թվականին Նոր Իսպանիան մեծապես տուժեց երաշտից: 1693 թվականին կազմակերպվեց քարտեզագրական արշավանք, որի շրջանակներում ուսումնասիրվեց [[Միսիսիպի գետ|Միսիսիպիի]] գետաբերանը:
 
1762 թվականին [[Յոթամյա պատերազմի ռազմագործողությունները կենտրոնաամերիկյան ռազմաճակատում|Յոթամյա պատերազմի]] ժամանակ բրիտանական նավատորմը հարձակվեց Հավանայի վրա: 1762 թվականին Ֆրանսիան [[Ֆոնտենբլոյի պայմանագիր (1762)|Ֆոնտենբլոյի պայմանագրով]] Իսպանիային զիջեց [[Լուիզիանա (Նոր Իսպանիա)|Լուիզիանայի]] հողերը, որոնք 1764 թվականին ընդգրկվեցին Նոր Իսպանիայի կազմի մեջ: 1763 թվականին [[Կուբա]]ն վերադարձվեց Իսպանիային: 1769 թվականին [[Գասպար դե Պարտոլա]]յի արշավախումբը հասավ [[Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջան|Սան Ֆրանցիսկոյի]] ծովախորշ: 1781 թվականին Իսպանիան սատարեց հյուսիսամերիկյան գաղութների անկախության համար պատերազմին և գրավեց Ֆլորիդան:
Տող 26.
Նոր Իսպանիայի բնակչությունը ըստ [[Ալեքսանդր Հումբոլդտ|Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի]] տվյալներով 1803 թվականին կազմել է 5,8 միլիոն մարդ{{sfn|Humboldt|1811|p=356}}: Սակայն ժամանակակից ուսումնասիրողները կարծում են, որ բնակչության թվաքանակը չի հասել այդ թվին նույնիսկ 1810 թվականին, երբ այն եղել է 5-ից 5,5 միլիոն մարդ{{sfn|Steckel|2000|p=264}}:
 
Նոր Իսպանիայի բնակչության մեծ մասը 19-րդ դարի սկզբին կազմել են բնիկները, որի մոտավորապես 40 %-ը եղել են [[Հնդկացիներ|հնդկացիներ]]{{sfn|Humboldt|1811|p=356}}: [[Կոնկիստա|Իսպանացիների կողմից Ամերիկայի գաղութացման]] առաջին հարյուրամյակը բնորոոշվել է տեղաբնակների թվաքանակի կտրուկ նվազմամբ, ինչը ստիպել է գաղութարարներին, որոնց հարկավոր էր աշխատուժ և հարկ վճարողներ, տեղաբնիկ ժողովուրդներին ուղիղ կերպով ոչնչացնելու և թալանելու քաղաքականությունից անցում կատարել կազմակերպված շահագործման, ինչը ստացավ ֆեոդալականացված ձև: Այդ փոփոխությունների հետևանքով 17-րդ դարի երկրորդ կեսին նկատվեց բնիկ բնակչության դանդաղ աճ, և 19-րդ դարի սկզբին նրանց թվաքանակը հասել էր արդեն 2,3 - 2,4 միլիոն մարդ: Իսպանական օրենսդրությունը ընդունում էր, որ հնդկացիական համայնքները կարող են տնօրինել հողատարածքներ՝ արգելելով դրանք օտարել առանց իշխանությունների թույլտվությամբ: Սակայն հազվադեպ չէր իսպանացիների կողմից հնդկացիների հողերի բռնագրավումն ու հետագայում իրավականորեն գրանցումը: Հնդկացիները նաև համարվում էին անձնապես ազատ: Համաձայն աշխատանքի օրենսդրության նրանք ենթակա էին վարձատրության, իսկ աշխատանքը չպետք է լիներ շատ դժվարին: Սակայն գործնականում այդ օրենքները միշտ չէին, որ պահպանվում էին{{sfn|Альперович|1979|с=6}}:
 
17-րդ դարի սկզբից հնդկացիների նկատմամբ սահմանվել էր պարտադիր աշխատանքային պարտականություն ([[ռեպարտիմենտո]], կամ կուատեկիլ) ի դեմս հանքերում, արտադրական ձեռնարկություններում, ցանքատարածություններում և շինարարության ոլորտում: Այդ նպատակներով իշխանությունները հատկացրել էին որոշակի թվաքանակի 15-ից 60 տարեկան տղամարդկանց: Հնդկացիներից գանձվում էր գլխահարկ՝ տրիբուտո: 18-ից 19-րդ դարերի ժամանակաշրջանում իշխանությունները տարին մեկ անգամ 18-ից 50 տարեկան բոլոր ամուսնացած տղամարդկանցից, բացառությամբ ժառանգական ավագ կասիկների, գյուղական համայնքների ավագների ու այլ պաշտոնատար անձանց, հավաքում էին երկու [[Մեքսիկական պեսո|պեսո]]: Ամուրի տղամարդիկ և միայնակ կանայք ենթակա էին երկու անգամ քիչ հարկման: Իրենց հողերից քշված հնդկացիները ստիպված էին վարձու աշխատանք կատարել ֆերմաներում կամ հողի օգտագործման դիմաց վճարել բերքի կեսը հանձնելով: Երկու դեպքում էլ հնդկացիները ժամանակի ընթացքում դառնում էին ժառանգական ստրուկներ՝ պեոններ{{sfn|Альперович|1979|с=6—7}}: