«Կապույտ դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ռեժիսյոր → ռեժիսոր oգտվելով ԱՎԲ
Տող 45.
 
== Միավորման ձևավորումն ու առանձնահատկությունները ==
Չցանկանալով բացահատ կերպով Իսպանիան ներգրավել [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում [[Ադոլֆ Հիտլեր|Հիտլերի]] կողմից և միևնույն ժամանակ ձգտելով ամրապնդել [[Իսպանական ֆալանգա|Ֆալանգայի վարչակարգը]] ու երկիրը դարձնել անվտանգ՝ [[Ֆրանցիսկո Ֆրանկո]]ն որդեգրեց զինված չեզոքության դիրք՝ Արևելյան ռազմաճակատի համար Գերմանիային տրամադրելով կամավորների դիվիզիա, որը ցանկանում էր գերմանացիների կողմից կռվել ընդդեմ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]]: Դե յուրե Իսպանիան պահպանեց չեզոքությունը, չներգրավվեց [[Առանցքի ուժեր|Գերմանիայի դաշնակիցների ցանկում]] և Խորհրդային Միությանը պատերազմ չհայտարարեց: Դիվիզիան իր անվանումը ստացել է Ֆալանգայի համազգեստի կապույտ գույնից:
 
Իսպանիայի արտաքին գործերի նախարար [[Ռամոն Սերանո Սուներ|Սերանո Սուները]] 1941 թվականի հունիսի 24-ին հայտարարեց «Կապույտ դիվիզիայի» ձևավորման մասին՝ ասելով, որ ԽՍՀՄ-ը մեղավոր է [[Իսպանիայի քաղաքացիական պատերազմ|իսպանական քաղաքացիական պատերազմի]] համար այն համատեքստում, որ պատերազմը ձգձգվեց, տեղի ունեցան մասսայական գնդակահարություններ, առանց դատարանի որոշման հաշվեհարդարներ և այլն: Գերմանացիների հետ համաձայնությամբ փոփոխվեց նրանց համար փոփոխվեց երդմնակալության ձևը: Դիվիզիայի զինծառայողները հայտնում էին ֆյուրերին իրենց հավատարմությունը և երդվում պայքարել ընդդեմ կոմունիզմի<ref name=echomsk />:
Տող 51.
Իսպանացի փոխգնդապետ Տրոնսկոսի ձևակերպմամբ այն ունի հետևյալ տեսքը.
{{Մեջբերում|Երդվում եք արդյո՞ք Աստծո և գերմանական բանակի ղեկավար Ադոլֆ Հիտլերի նկատմամբ ձեր իսպանական պատվով բացարձակ հավատարմության համար ընդդեմ կոմունիզմի, և երդվո՞ւմ եք կռվել որպես խիզախ զինվորներ և ամեն պահի տալ ձեր կյանք, որպեսզի կատարեք ձեր երդումը:}}
Կամավորների համար դիվիզիային անդամագրվելու պատճառները տարբեր էին: Որոշները ցանկանում էին վրեժխնդիր լինել քաղաքացիական պատերազմում րենց հարազատների մահվան համար, ուրիշները՝ պարզապես թաքնվել (նախկին հանրապետականները, որոնք դիվիզիայի կազմի փոքրամասնությունն էին կազմում, որպես կանոն, կազմեցին Կարմիր բանակին հանձնվածների ու փախուստի դիմածների գերակշիռ մասը: Այնուամենայնիվ, փախածները, ինչպես նաև «Կապույտ դիվիզիայի» անդամ գերիները կրեցին առավելագույն խիստ պատիժը): Դիվիզիայի առաջին կազմը ձևավորվեց հիմնականում կամավորական ֆալանգիստներից, ինչպես նաև նվազագույն չափով մարդկանցից, որոնք իրապես ցանկանում էին մաքրել իրենց նախկին հանրապետական անցյալը: Այդպիսիններից էր հետագայում հայտնի ռեժիսյորռեժիսոր դարձած [[Լուիս Գարսիա Բեռլանգա|Լուիս Բերլանգան]]: Այդպիսի մարդիկ ցանկանում էին թեթևացնել իրենց հարազատների նկատմամբ հասարակության վերաբերմունքը<ref>{{Cite news|title=Luis Garcia Berlanga|url=http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/film-obituaries/8144176/Luis-Garcia-Berlanga.html|id=0307-1235|date=2010-11-18|accessdate=2018-03-01|language=en-GB}}</ref><ref>{{Cite news|title=Berlanga's Blue Division notebooks|first=GREGORIO|last=BELINCHÓN|url=https://elpais.com/elpais/2011/11/14/inenglish/1321251655_850210.html|work=El País|location=Madrid|id=1134-6582|date=2011-11-14|accessdate=2018-03-01|language=en}}</ref>: Քչերնեին առաջնորդվում եսասիրական գաղափարներով (դիվիզիայի առաջին կազմը բացարձակապես կազմված էր ֆալանգիստներից ու նրանց գաղափարակիցներից): Դիվիզիայի զինծառայողները ստացանում էին այն ժամանակ Իսպանիայում բավականին բարձր աշխատավարձ, որին գումարվում էր գերմանական բանակի կողմից հատկացվող հատկացումները (յուրաքանչյուր օրվա համար նրանք իսպանական կառավարութոյւնից ստանում էին 7,3 պեսետ, իսկ գերմանական հրամանատարությունից՝ 8,48 պեսետ)<ref name="echomsk" />: Հունիսի 26-ին Իսպանիայի նահանգներում Ֆալանգայի ղեկավարները ստանում են շրջաբերական, որտեղ հստակեցվում էէին այն չափորոշիչները, որոնց համաձայն պետք է հավաքագրվեին կամավորականները: Համաձայն այդ պայմանների՝՝ նրանք պետք է լինեին Ֆալանգայի անդամներ կամ 20-ից 28 տարեկան զինվորականներ: Դիվիզիայի անձնակազմի 75 % պետք է ձևավորվեր քաղաքացիական պատերազմի նախկին մասնակիցներից, իսկ մնացած 25 %-ը պետք է համալրվեր մնացյալ կամավորականներով: Այդ չափորոշիչների համաձայն ձևավորվեց դիվիզիայի առաջին կազմը: Դիվիզիոնի անդամների հուշերի համաձայն ստորաբաժանման երկրորդ կազմը սովորական կամավորականներ չէին, այլ գործնականում հատուկ հավաքագրվածներ: Ռազմաճակատ պետք է ուղարկվեին նաև վարչակարգին ոչ պիտանի մարդիկ: Բայց հետագայում, բայցի դիվիզիայի առաջին կազմից, հավաքագրումը կատարվեց կադրային զինվորականներից:
 
Դիվիզիայի եղբայրության նախկին ղեկավար և նախկին մարտիկը հետագայում այսպես էր պատմեր դիվիզիայի կազմում իր անցած ուղին
{{Մեջբերում|Ես ոչ մի գաղափարախոսություն չունեի: Ես ինձ համար հանգիստ ապրում է [[Տերուել]]ում: Ժամանեց խորհրդային արտադրության ինքնաթիռ, հավաքեց խորհրդային ռումբ: Եվ, ամենայն հավանականությամբ, օդաչուն նույնպես խորհրդային էր: Զոհվեց իմ ամբողջ ընտանիքը: Ես կրկնում եմ, ես այդ ժամանակ 14 տարեկան էի: Խորհրդային Միության հետ պատերազմի սկսման պահին ես 17 տարեկան էի: Իհարկե ես ցանկանում է վրեժխնդիր լինել: Եվ ես մեկնեց Ռուսաստան վերադարձնելու քաղաքավարության այցեքարտը<ref>[http://www.echo.msk.ru/programs/victory/703276-echo/ «Կապույտ դիվիզիան» և այլ իսպանացիներ:]</ref>:}}
 
1941 թվականի հուլիսի 13-ին դիվիզիայի կազմում կային 18693 մարդ, որոնցից 641-ը սպաներ, 2272-ը ունտերաֆիցերներ, 15780-ը զինվորներ<ref name="isp">''Дробзяко С. И., Романько О. В., Семёнов К. К.'' Иностранные формирования Третьего рейха. — М.:АСТ; Астрель, 2009. — ISBN 978-5-271-23888-8</ref>: Նրանց հրամանատարն էր քաղաքացիական պատերազմի վետերան, գեներալ [[Ագուստին Մունյոս Գրանդես|Մունյոս Գրանդեսը]], ով Մադրիդից Գերմանիա էր տեղափոխվել [[Գրաֆենվյոր]]ի մոտ գտնվող ուսումնական հրաձգարանում հինգշաբաթյա զինվորական պատրաստության համար: Երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ին՝ դիվիզիան ներառվեց Վերմախտի կազմում որպես 250-րդ հետևակային դիվիզիա:
 
«Կապույտ դիվիզիան» գերմանական ռազմական կառուցվածքային կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով շուտով վերակառուցվեց ու համապատասխանեցվեց Վերմախտի համապատասխան կառուցվածքին: Դիվիզիայում մնաց երեք գունդ: Չորրոդր գունդի անձնակազմը բաշխվեց մյուս գնդերում, որոնք ստացել էին «մադրիդյան», «վալենսյական» և «սևիլյական» անվանումները (այդ գնդերի կամավորների մեծ մասի բնակության վայրի անվանումով): Յուրաքանչյուր հետևակային գունդկազմված էր երեք գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոցներ) և երկու կրակային ապահովման մարտկոցից: Դիվիզիայի հրետանային գունդըկազմված էր չորս գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոց): Գնդերի կազմից դուրս մնացած զինծառայողներից ձևավորվեց գրոհային գումարտակ, որը հիմնականում զինված էր ատրճանակ-գնդացիրներով: Հետագայում՝ մեծ կորուստներից հետո, գրոհային գումարտակը կազմալուծվեց: Կամավոր օդաչուներից կազմվեց «Կապույտ էսկադրիլյան» («Escuadrillas Azules»), որի սպառազինության մեջ էին մտնում Bf. 109 և FW-190 տիպի ինքնաթիռները: Էսկադրիլիայի օդաչուների կողմից ոչնչացվել է խորհրդային 156 ինքնաթիռ:
 
Դիվիզիայի կազմում նաև մտնում էին Պորտուգալական լեգիոնի 1000 անդամ, որոնք կռվում էին «իսպանական դրոշի ներքո»:
Տող 122.
 
=== Հետագա ճակատագիր ===
«Կապույտ դիվիզիայի» նախկին բազմաթիվ զինծառայողներ հետպատերազմյան Իսպանիայում ունեցան հաջողակ զինվորական կարիերա: Նրանց շքանշանների սալիկի վրա կախված էին գերմանական Երկաթյա խաչերը, իսկ որոշների թևերին շարունակում էր ամրացված մնալ իսպանական դրոշը որպես տարբերակող նշան ինչպիսին կարված էր գերմանական զինվորական համազգեստի թևքերին: Իսպանացի մասնագետները հաճախ ասում են, որ ցրտահարության բուժման մասին լավագույն գրքերը գրվել են 1940-ից 1950-ական թվականներին 250-րդ հետևակային դիվիզիայի բժշկի կողից: Մինչ օրս Իսպանիայի որոշ քաղաքներում դեռևս պահպանվել են «Կապույտ դիվիզիայի» անունը կրող փողոցներ:
 
Հայտնի է, որ 1949 թվականին [[Վոլոգդա]] քաղաքում տեղական «Դինամոյի» և «Կապույտ դիվիզիայի» նախկին զինծառայողներից կազմված թիմի միջև տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում<ref>Елпатьевский А. В.</ref>: