«Կառլիստական պատերազմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կառլիստյան պատերազմներ''', [[դինաստիա]]կան [[պատերազմ]]ներ իսպանական [[Բուրբոններ]]ի երկու ճյուղերի միջև [[1833]]-[[1840]] թվականներին և [[1872]]-[[1876]] թվականներին։ Առաջին Կառլիստյան պատերազմը սկսվել է [[1833]] թվականի [[հոկտեմբեր]]ի 4-ին, [[Ֆերդինանդ VII]] թագավորի մահից հետո, երբ կառլիստները՝ բացարձակապետության կողմնակից ազնվականները, [[Կառլոս IV (Իսպանիայի թագավոր)|Կառլոս IV]]-ի որդի Դոն Կառլոս Ավագի (հանդես է եկել ''Կառլոս V'' անվամբ) գլխավորությամբ ապստամբեցին [[Իզաբել II]]-ի օրոք [[գահ]]ի խնամակալուհի [[Մարիա Կրիստինա]]յի դեմ։ Վերջինիս պաշտպանում էին [[բուրժուազիա]]ն և լիբերալ ազնվականները, որոնք [[1834]]-[[1843]] թվականների հեղափոխության պայմաններում նրան հարկադրել էին համաձայնվել բուրժուա-լիբերալ մի շարք ռեֆորմների։ Հիմնականում [[պարտիզան]]ական [[պատերազմ]] մղող կառլիստները, [[1837]] թվականին 14 հազար զորքով [[Մադրիդ]]ը գրավելու անհաջող փորձից հետո, [[1839]]-[[1840]] թվականներին դադարեցրին դիմադրությունը։ [[1872]] թվականին կառլիստները սկսեցին երկրորդ Կառլիստյան պատերազմը՝ փորձելով գահ բարձրացնել ''Կառլոս V''-ի թոռանը՝ Կառլոս Կրտսերին (''Կառլոս VII'' անվամբ)։ [[Վատիկան]]ի և [[եվրոպա]]կան մի քանի երկրների հետադիմական շրջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին [[Կատալոնիա]]յի և [[Վալենսիա]]յի զգալի մասը, սակայն մի շարք պարտություններից հետո, [[1876]] թվականին զենքը վայր դրեցին։ {{ՀՍՀ|հատոր=5|էջ=325}}
 
[[Կատեգորիա:Իսպանիայի19-րդ պատմությունդարը Իսպանիայում]]