«Սարագոսա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 175.
 
Նախատեսվում է կառուցել նաև Z-50 մայրուղին, որը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ վերացնել քաղաքի խցանումները: Շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից:
 
=== Քաղաքային տրանսպորտ ===
Սարագոսայի քաղաքային տրանսպորտը ներկայացված է «Urban Transport Company of Zaragoza (TUZSA)» ավտոբուսային ընդարձակ ցանցով, որը կազմված է 31 կանոնավոր գծերով, այդ թվում՝ 2-ը շրջանաձև: Ավտոբուսները սպասարկում են 30 մունիցիպալիտետներ, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնից մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա (Զուերա, Սան Մատեո դե Գալեգո, Օզերո, Մյուլ, Լա Մուելա և այլն): Կարմիր գույնով և գազարագույն գծերով ներկված քաղաքային ավտոբուսների համար «Interbús» հատուկ վճարային քարտեր:
 
[[Սարագոսայի տրամվայ]]ի առաջին գիծը շահագործման է հանձնվել 2011 թվականի ապրիլի 19-ին: Այն անցնում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք՝ ներառելով քաղաքի հիմնական տեսարժան վայրերը: Տրամվայի գծի երկարությունը 12,8 կիլոմետր է: Սպասվող տարեկան ուղևորահոսքը 35 միլիոն ուղևոր է: Ներկայում ընթանում են երկու նոր գծերի կառուցման աշխատանքներ:
 
Սարագոսայում գոյություն ունի նաև «BiZi Zaragoza» քաղաքային [[Ընդհանուր օգտագործման հեծանիվների համակարգ|հեծանիվների հասարակական ցանց]]: Այն բացվել է 2008 թվականի հունիսին [[Համաշխարհային ցուցահանդես (2008)|Էքսպո-2008]] ցուցահանդեսի կապակցությամբ: Սկզբնական շրջանում քաղաքային իշխանությունները գնեցին 350 հեծանիվ և կահավորեցին 29 կայանատեղի, որոնք հիմնականում տեղակայվեցին [[Էբրո]] գետի երկայնքով, ինչպես նաև կազմակերպեցին 88,4 կիլոմետրանոց հեծանվային արահետների ցանց: 2008 թվականի նոյեմբերին «BiZi»-ն արդեն ուներ 12500 բաժանորդ: 2009 թվականի սեպտեմբերին այն իրականացրեց առաջին նշանակալի ընդլայնումը՝ հեծանիվների թվաքանակը հասցնելով մինչև 1000-ի, իսկ կայարանների թիվը՝ 100-ի: Այդ ժամանակ «BiZi»-ի բաժանորդների թվաքանակը հասավ 29000-ի և 9000 ամենօրյա օգտագործման ցուցանիշի: Սարագոսայի քաղաքային իշխանությունները նախատեսել էին «BiZi» ցանցով ծածկել ամբողջ քաղաքը 2014 թվականին՝ կահավորելով 250 կայնատեղի և 2500 հեծանիվ: Ծառայությունը աշխատում է տարվա ընթացքում 365 օր ժամը 06:00-ից մինչև 24:00-ն: Ծառայությանը մեկ տարով բաժանորդագրվելու վճարը կազմում է 25 [[եվրո]]:
 
== Մշակույթ, հասարակություն ==
 
=== Կինո և թատրոն ===
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարագոսա» էջից