«Սարագոսա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 145.
Տնտեսական զարգացվածության տեսանկյունից Սարագոսան հանդիսանում է [[Իսպանիա]]յի չորրորդ քաղաքը<ref>[http://www.anuarieco.lacaixa.comunicacions.com/java/X?cgi=_WWW&frame=x&file=/caixa/pdf/AE10_Seleccion_de_indicadores.pdf Anuario | CaixaBank Research] {{webarchive|url=https://web.archive.org/web/20160425063734/http://www.anuarieco.lacaixa.comunicacions.com/java/X?cgi=_WWW&frame=x&file=%2Fcaixa%2Fpdf%2FAE10_Seleccion_de_indicadores.pdf |date=2016-04-25 }}</ref>: Շրջանում [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] մասնաբաժինը աստիճանաբար նվազում է: Քաղաքի տնտեսության առանցքը արդյունաբերությունն է: 1982 թվականին Սարագոսայի հարևանությամբ գտնվող [[Ֆիգերուելաս]] շրջանումբացված [[Օփել]] մակնիշի ավտոմոբիլների արտադրության գործարանը հանդիսանում է շրջանի ամենակարևոր գործատուներից մեկը: Գործարանում արտադրվում են Օփելի մակնիշի [[Opel Corsa]], [[Opel Meriva|Meriva]], [[Opel Combo|Combo]] դասի ավտոմեքենաներ: Ֆիգերուելասի գործարանը, որտեղ աշխատում են 6400 մարդ, հանդիսանում է [[Ջեներալ Մոթորս]] ընկերության՝ [[Եվրոպա]]յումգտնվող ամենամեծ գործարանը<ref>[http://media.gm.com/media/ru/ru/opel/company_opel/plants/zaragoza.html Завод в Сарагосе. Цифры и факты.]</ref>: Գործարանի մոտակայքում տեղակայված են ավտոմոբիլային դետալների մատակարար ընկերությունները:
 
Բացի այդ, Սարագոսայում գտնվում է նաև «[[BSH Hausgeräte|BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH]]» ([[կենցաղային տեխնիկա]]յի արտադրություն), «[[Construcciones y Auxiliar de Ferrocarriles]]» (երկաթուղային համակարգեր), «[[Sociedad Anónima Industrias Celulosa Aragonesa]]», «[[ICT Ibérica]]» և «[[Torraspapel]]» (թղթի արտադրություն), «[[Pikolin]]» (ներքնակների արտադրություն), «[[Lacasa]]» (շոկոլադի արտադրություն), «[[Tata Hispano]]» (ավտոբուսների արտադրություն), «[[Ámbar]]» (գինու արտադրություն) և այլ ընկերությունների մասնաճյուղեր:
 
Այնպիսի նախագծեր, ինչպիսին է Հարավային Եվրոպայի բեռնափոխադրող խոշորագույն «[[Plataforma Logística de Zaragoza]]» («PLAZA») ընկերությունը, [[Մադրիդ]]ից ու [[Բարսելոնա]]յից հետո Սարագոսան դարձրել են Իսպանիայի՝ բեռնափոխադրման երրորդ հանգույցը<ref>{{cite web |url=http://www.aena.es/csee/ccurl/285/700/Estadisticas_2009.pdf |title=Архивированная копия |accessdate=2010-08-15 |deadlink=да |archiveurl=https://web.archive.org/web/20100324064959/http://www.aena.es/csee/ccurl/285/700/Estadisticas_2009.pdf |archivedate=2010-03-24 }}</ref>:
 
2008 թվականին Սարագոսայում անցկացված [[Համաշխարհային ցուցահանդես (2008)|Էքսպո-2008]] ցուցահանդեսը նույնպես նոր ազդակներ հաղորդեց քաղաքի զարգացման գործընթացին, գործարար ենթակառուցվածքների շինարարությանը (օրինակ, Սարագոսային համաշխարհային առևտրային կենտրոնի շենքը) և նպաստել է քաղաքին դառնալ ժամանակակից գործարար համալիր:
 
=== Տրանսպորտ ===
[[Պատկեր:Zaragoza Airport.jpg|thumb|Սարագոսայի օդանավակայանի 2-րդ հանգույցը]]
 
=== Օդանավակայան ===
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարագոսա» էջից