«Մենախեմ Բեգին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
{{անձ}}
'''Մենախեմ Բեգին''' ({{Audio|He-Menachem_Begin.ogg|listen}};, ({{lang-he|מנחם בגין }}) ''Մենահեմ Բեգին'', {{Lang-pl|Mieczysław Biegun}};, {{Lang-ru|link=no|Менахем Вольфович Бегин}} ''Մենաեմ Վոլֆովիչ Բեգին''; օգոստոսի 16, 1913 – մարտի 9, 1992{{ԱԾ}}) Իսրայելի քաղաքական գործիչ, [[Լիկուդ]] կուսակցության հիմնադիր և Իսրայելի վեցերորդ վարչապետ։ Իսրայել պետության հիմնադրումից առաջ նա Իրգուն Սիոնիստական ռազմական խմբավորման առաջնորդն էր, որը առանձնացել էր ավելի մեծ Հագանա ռազմական խմբավորումից։ 1944 թվականի փետրվարի 1-ին նա հայտարարեց, որ Իրգունը ապստամբում է Բրիտանական մանդատի դեմ, որին դեմ դուրս եկավ Պաղեստինի հրեական գործակալությունը։ Որպես Իրգունի ղեկավար, նա դեմ էր բրիտանացիների ներկայությանը Պաղեստինում։<ref>John J. Mearsheimer and Stephen M. Walt, The Israel Lobby and U.S. Foreign Policy, at 102 (Farrar, Straus and Giroux 2007).</ref> Հետագայում, 1947-1948 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ Իրգունը կռվեց արաբների դեմ։
 
Բեգինը առաջին Քնեսեթի անդամ ընտրվեց որպես Հերութի ղեկավար, որը առաջին ընդդիմությունն էր Մապայի կողմից ձևավորված կառավարությանը։ Նա ընդդիմադիր մնաց հաջորդ ութ ընտրություններում (բացառությամբ վեցօրյա պատերազմի շուրջ ձևավորված միացյալ կառավարության), սակայն ավելի հանդուրժող դարձավ քաղաքական կենտրոնի նկատմամբ։ 1977 թվականի ընտրություններում նրա հաղթանակով և վարչապետությամբ Իսրայելի աշխատավորական կուսակցության գերիշխանության երեք տասնամյակն ավարտվեց։
Տող 44.
1947 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Յիշուվի և Պաղեստինի արաբների միջև քաղաքացիական պատերազմ բռնկվեց։ Այդ ժամանակահատվածում Իրգունը հռվում էր Հագանայի և Լեհիի հետ միասին։ Հատկանշական գործողությունները, որոնց նրանք մասնակցեցին [[Ջաֆֆա]]յի համար կռիվը և Հորդանանի կողմից Երուսաղեմի հին քաղաքում հրեական թաղամասի պաշարումը։ Այդ ժամանակահատվածում Իրգունի ամենահակասական գործողությունը Լեհիի հետ արաբական Դեյր Յասին գյուղի վրա հարձակումն էր, որում հարյուրից ավելի գյուղացիներ և չորս հարձակվողներ սպանվեցին։ Հետագայում միջադեպը [[Դեյր Յասինի կոտորած]] անունը ստացավ, չնայած Իրգունի և Լեհիի աղբյուրները ժխտում են, որ կոտորած էր տեղի ունեցել։ Բեգին նաև բազմիցս սպառնում էր անկախություն հռչակել, եթե Հրեական գործակալությունը դա չանի։<ref name=Bell/>
 
Բրիտանացիների դեմ ապստամբության և արաբների դեմ քաղաքացիական պատերազմի ընթացքում, Բեգինը բաց ապրում էր տարբեր մտածածինմտացածին անունների տակ, հաճախ մորուքով։ Բեգինը մինչև Begin would not come out of hiding until April 1948 թվականի ապրիլը ընդհատակից դուրս չեկավ, մինչև բրիտանացիները, որոնք դեռևս շարունակում էին Պաղեստինը վերահսկել, ամբողջովին դուրս չեկան։ Ապստամբության ընթացքում Բեգինը ամենաորոնվող մարդն էր և նրա գլխի համար, մեռած կամ կենդանի, [[ՌՀ5]]-ը 10,000 ֆունտ ստեռլինգ էր խոստացել։ Բեգինը ապստամբություն հայտարարելուց անմիջապես հետո ստիպված էր թաքնվել, երբ Ալիսան նկատեց, որ իրենց տանը հետևում են։ Նա սկզբում բնակվում էր Թել Ավիվի փոքր հյուրանոցի սենյակում, որի սեփականատերը համակրում էր Իրգունի գործին, և նրա կինը և որդին գաղտնի միացան երկու ամիս անց։ Նա որոշեց ավելի լավ է մորուք թողնել և բաց ապրել ուրիշ անվան տակ, քան լիովին թաքնվել։
 
Իսրայելի անկախությանը հետևած տարիներին, Իրգունի ներդրումը բրիտանացիների հեռանալն արագացնելու գործում, թեժ վիճահարույց քննարկումների արժանացան, քանի որ տարբեր խմբակցություններ պայքարում էին Իսրայելի անկախությունը սեփականաշնորհելու համար։<ref>[[Tom Segev]], ''One Palestine, Complete: Jews and Arabs Under the British Mandate'', Henry Holt and Co. 2000, p. 490</ref> Բեգինը զայրանում էր, որ իրեն ներկայացնում են որպես ռազմատենչ դիսիդենտ։<ref>In his book ‘The Revolt’ (1951), Begin outlines the history of the Irgun’s fight against British rule.</ref>