«Կապույտ դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
 
«Կապույտ դիվիզիայի» հրամանատար գեներալ [[Էմիլիո Էստեբան Ինֆանտես|Էմիլիո Ինֆանտեսը]] իր «Կապույտ դիվիզիա: Կամավորականները Արևելյան ռազմաճակատում» գրքում ներկայացնում է դիվիզիայի հետևյալ կորուստները՝ 14 սպանված [[Վոլոխոլովյան ռազմաճակատ]]ում և 32 հազար սպանված [[Լենինգրադյան ռազմաճակատ]]ում (1943 թվականի ձմեռ -գարուն)<ref>{{Cite web|url = http://militera.lib.ru/h/sb_crusade_in_rossia/05.html|title = Испанская «Голубая дивизия» на советско-германском фронте (1941–1943 гг.)|author = |work = |date = |publisher = }}</ref>: Կառլ Խոֆկերի «Կապույտ դիվիզիա Ազուլ: Իսպանացի կամավորականների պատմություն» փաստավավերագրական ֆիլմում ներկայացվում են իսպանական դիվիզիայի՝ Արևելյան ռազմաճակատում կրած ընդհանուր կորուստների հետևյալ թվերը՝ «47000 հոգուց ընդհանուր կորուստները կազմեցին 3600 սպանված, 8500 վիրավոր, տարբեր հիվանդություններով հիվանդացած 7800 հոգի, 1600 ցրտահարված և 321 գերի ընկած»<ref>Ֆիլմի տեքստի թարգմանությունը տես կայքում: http://www.theunknownwar.ru/golubaya_diviziya_azul_istoriya_ispanskix_dobrovolczev_wwii.html</ref>: Միևնույն ժամանակ Կառլ Խոֆկերը «Կապույտ դիվիզիայի» կորուստները գնահատում է 1400
 
Ֆրանկիստական Իսպանիայում կաթոլիկ եկեղեցին մեծ հեղինակություն էր վայելում: Այդ առթիվ բնութագրական է հետևյալ դեպքը: Խորհրդային հրետակոծության ժամանակ մի քանի արկ հարվածեցին [[Մեծ Նովգորոդ|Նովգորոդի]] [[Սուրբ Սոֆիայի տաճար (Նովգորոդ)|Սուրբ Սոֆիայի տաճարի]] գմբեթին, և գլխավոր գմբեթի խաչը սկսեց ընկնել գետնին: Իսպանացի ականազերծողները փրկեցին խաչը, վերանորոգեցին և ուղարկեցին Իսպանիա: 1970-ական թվականներին՝ դեռևս Ֆրանցիսկո Ֆրանկոյի կենդանության ժամանակ խաչը տեղադրված էր Ինժեներական ակադեմիայում: Խաչի ներքևում առկա էր գրությունը այն մասին, որ այս խոչը գտնվում է Իսպանիայում պահպանության համար և կվերադառնա Ռուսաստան, երբ կհեռանա «անաստված բոլշևիկյան վարչակարգը»: Պատերազմից հետո Խորհրդային իշխանությունները իսպանացիներին մեղադրեցին թալանի մեջ: 2004 թվականին խաչը վերադարձվեց Ռուսաստանին<ref name=echomsk />:
 
=== Հետագա ճակատագիր ===