«Կապույտ դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
«[[Բևեռային աստղ գործողություն|Բևեռային աստղ]]» ռազմական գործողության պլանավորման ժամանակ խորհրդային հրամանատարությունը «Կապույտ դիվիզիան» դիտարկում էր որպես գերմանացիների պաշտպանության թույլ կետ: Մասնավորապես, [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]] [[55-րդ բանակ (ԽՍՀՄ)|55-րդ բանակի]] հրամանատար [[Վլադիմիր Պետրովիչ Սվիրիդով|Վ.Պ. Սվիրիդովը]] իսպանացիների մասին հետևյալ կարծիքն ուներ. «Խառնամբոխ, խլնքոտ ողորմելիներ: Ցրտահարվում են, անիծում այն օրը, երբ հայտնվեցին Ռուսաստանում... Հիմա ես նրանց ցույց կտամ: Հենց որ բերցնենք Կրասնի Բորը, Նևայի վրայով բաց կթողնեմ հրաձգային բրիգադը դեպի թևերը... Հիմա գերմանացիները այն չեն, մենք էէլ նախկինը չենք»<ref>{{Книга|автор=Бычевский Б. В.|заглавие=Город — фронт|ответственный=|издание=|место=|издательство=Лениздат|год=1967|страницы=|страниц=|isbn=|isbn2=}}</ref>:
 
Սակայն, 1943 թվականի փետրվարի 10-ից մինչև ապրիլի 2-ը «Կապույտ դիվիզիան» դիմակայեց իրենց մի քանի անգամ գերազանցող խորհրդային 55-րդ բանակի ուժերի գրոհներին և, կրելով մեծ կորուստներ, կարողացավ պահպանել իր զբաղեցրած դիրքերը: Ռազմաճակատի [[Կրասնի Բոր (քաղաքատիպ ավան, Տոսնենսկի շրջան)|Կրասնի Բորի]] հատվածում, որն ուներ գրեթե 60 կիլոմետր երկարություն, խորհրդային չորս դիիվիզիաներ (մոտավորապես 44 հազար մարդ) և երկու տանկային գունդ չկարողացան ճեղքել շուրջ 4500 իսպանացիների պաշտպանությունը: Խորհրդային զորքերը ռազմաճակատի այդ հատվածում կրեցին մեծ կորուստներ<ref name="echomsk" />:
 
Դեռևս Լեհաստանում դրսևորվեց իսպանացիների հատուկ վերաբերմունքը կանոնադրությանը: Դիվիզիայի մի քանի զինվորներ քաղաքացիական հագուստով որոշ ժամանակով լքեցին ստորաբաժանման տեղակայման վայրը և [[Գեստապո]]յի կողմից ձերբակալվեցին: Իրենց արտաքին տեսքի համար գաղտնի ոստիկանության աշխատակիցներին թվաց թե հրեաներ են: Նրանց ընկերները կարողացան ազատ արձակել միայն փոխհրաձգությունից հետո<ref name=echomsk />:
«Կապույտ դիվիզիայի» կարգապահության մասին է վկայում նաև հետևյալ գրությունը.
{{Մեջբերում|... [[Մեծ Նովգորոդ|Նովգորոդի]] բուրգոմիստր Ֆյոդոր Իվանովիչ Մորոզովը սպանվեց «Կապույտ դիվիզիայի» անդամ իսպանացի զինվորի կողմից: Իշխանությունները կազմակերպել էին հղի կանանց կաթի տրամադրում: Յուրաքանչյուր առավոտ հերթ էր գոյանում, որի մեջ կամաց-կամաց սկսեցին մտնել նաև «Կապույտ դիվիզիայի» զինվորները: Նրանք հանգիստ կերպով կանգնած էին հղի կանանց շարքում՝ իրենց համար չպահանջելով ավելին: Ստանում էին սահմանված չափաբաժինն ու խաղաղ կերպով հեռանում: Սակայն բուրգոմիստր Մորոզովը, վրդովելով այն հանգամանքից, որ կաթը գրեթե չի բավարարում, մի օր հարբած վիճակում եկավ և իսպանացիներից մեկին հետևից հարվածեց ու աստիճանից վայր գցեց: Դեմքով դիպչելով բոլոր աստիճաններին ու վայր ընկնելով՝ իսպանացին արագորեն բնակավայրի ղեկավարի գլխին կրակեց իր ատրճանակի պահեստատուփի բոլոր փամփուշտները ...<ref>{{книга
|автор=Ковалёв Б. Н.
|заглавие=Нацистская оккупация и коллаборационизм в России. 1941—1944
|ответственный=
|ссылка=
|место=М.
|издательство=АСТ, Транзиткнига
|год=2004
|страниц=544
|страницы=41
|isbn=5-17-020865-0
|тираж=5000
}}</ref>:}}
 
Կրասնի Բորի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետոգեներալ Գալդերը հետևյալ կերպ արտահայտվեց. {{Մեջբերում|Եթե դուք տեսնեք չսափրված գերմանացի զինվորի, ով ամրակազմ է ու հարբած, ապա մի շտապեք նրան ձերբակալել. ամենայն հավանականությամբ նա իսպանացի հերոս է:}}
Այս արտահայտությունը մինչ օրս փոկցված է «Կապույտ դիվիզիայի»՝ Մադրիդում գտնվող ակումբի պատին<ref name=echomsk />:
34 711

edits