«Թրաֆիքինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
Ըստ 2008 թվականի ՄԱԿ-ի գնահատականների՝ մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի՝ 137 երկրներում։ Սակայն այս տվյալները չեն կարող հստակ լինել, դրանք միայն գնահատականներ են և կարող են անընդհատ փոփոխվել, քանի որ թրաֆիքինգը շարունակաբար կատարվող գործողություն է և ոչ թե որոշակի ակտ։<br />
Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այստեղ անօրինական փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։<br />
Թրաֆիքինգի զոհերին թույլ չի տրվում ժամանումից հետո հասնել իրենց նպատակային վայրը, նրանք իրենց կամքից անկախ, բռնի պահվում են և կատարում հարկադրական աշխատանք։ Վերջինիս բնույթը նկարագրված է Թրաֆիքինգի մասին արձանագրության (1) կետում, և շատ հաճախ զոհերը ընդհանրապես գումար չեն ստանում, կամ ստանում են շատ չնչին՝ կատարած աշխատանքի դիմաց։<br />
Թրաֆիքինգի զոհ դարձած մարդը հարկադրված այսպիսի աշխատանք կատարում է մի քանի «ոլորտներում».
* աշխատանք պարտքի դիմաց, օրինակ, որպես վճար՝ որևէ երկիր իրեն տեղափոխելու համար,
* աշխատանք բռնի ուժով, այսինքն, երբ ուղղակիորեն տնօրինում են մարդուն,
* սեռական բռնություն, ովքեր հիմնականում ծառայում են հենց թրաֆիքինգի կազմակերպիչներին։ Զոհերը հիմնականում դեռահասներ, որբեր կամ պատանիներ են, կարող են լինել և՛ կանայք, և՛ տղամարդիկ, ովքեր ավելի խոցելի են՝ գտնվում են հոգեպես կամ ֆինանսապես ծանր վիճակում։
 
[[Կատեգորիա:Մարդու իրավունքների խախտում]]