«Կապույտ դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
1941 թվականի օգոստոսի 28-ին «Կապույտ դիվիզիան» երկաթուղով տեղափոխվում է Սուվալկի քաղաք ([[Լեհաստան]]), որտեղից նա պետք է իրականացներ 900 կիլոմետրանոց քայլերթ<ref name="echomsk" /> մինչև Սմոլենսկ, իսկ այնուհետև՝ դեպի Մոսկվա: Սեպտեմբերի 26-ին Վիտեբսկի մոոտ քայլերթ իրականացնող դիվիզիան ուղարկվեց Լենինգրադ, որտեղ ներառվեց գերմանական 16-րդ բանակի կազմում («Հյուսիս» բանակների խումբ):
 
Դիվիզիայի գոյության ամբողջ ընթացքում նրա կազմում կռվել է ավելի քան 40000 մարդ (այլ տվյալներով ու գնահատականներով՝ ավելի քան 50000 մարդ):
 
Դիվիզիայի կազմում հավաքագրվել են նաև նախկին Ռուսական կայսրության բանակի սպաները, որոնք տիրապետում էին քարտեզագիտությանը: Ըստ պաշտոնական առկա տվյալներով «Կապույտ դիվիզիայի» կազմում եղել է 29 մարդ:
 
== Ռազմական գործողություններ==
Մինչև 1942 թվականի օգոստոսը «Կապույտ դիվիզիան» դիրքեր էր զբաղեցնում Նովգորոդից դեպի հարավ ու հյուսիս՝ Վոլխով գետի ու Իլմեն լճի միջև (ռազմաճակատի 50 կլիոմետրը): Այնուետև դիվիզիան տեղափոխվեց Լենինգրադի մատույցներ և շրջափակող բնագծեր զբաղեցրեց Իժոր գետի շրջանում (Պուշկին, Կոլպինո, Կրասնի Բոր): Այդ ժամանակ դիվիզիայի հրամանատարությունը ստանձնեց գեներալ Էմիլիո Էստեբան:
34 692

edits