«Կապույտ դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
Դիվիզիայի եղբայրության նախկին ղեկավար և նախկին մարտիկը հետագայում այսպես էր պատմեր դիվիզիայի կազմում իր անցած ուղին
{{Մեջբերում|Ես ոչ մի գաղափարախոսություն չունեի: Ես ինձ համար հանգիստ ապրում է [[Տերուել]]ում: Ժամանեց խորհրդային արտադրության ինքնաթիռ, հավաքեց խորհրդային ռումբ: Եվ, ամենայն հավանականությամբ, օդաչուն նույնպես խորհրդային էր: Զոհվեց իմ ամբողջ ընտանիքը: Ես կրկնում եմ, ես այդ ժամանակ 14 տարեկան էի: Խորհրդային Միության հետ պատերազմի սկսման պահին ես 17 տարեկան էի: Իհարկե ես ցանկանում է վրեժխնդիր լինել: Եվ ես մեկնեց Ռուսաստան վերադարձնելու քաղաքավարության այցեքարտը:|աղբյուր=<ref>[http://www.echo.msk.ru/programs/victory/703276-echo/ «Կապույտ դիվիզիան» և այլ իսպանացիներ:]</ref>:}}
 
1941 թվականի հուլիսի 13-ին դիվիզիայի կազմում կային 18693 մարդ, որոնցից 641-ը սպաներ, 2272-ը ունտերաֆիցերներ, 15780-ը զինվորներ<ref name="isp">''Дробзяко С. И., Романько О. В., Семёнов К. К.'' Иностранные формирования Третьего рейха. — М.:АСТ; Астрель, 2009. — ISBN 978-5-271-23888-8</ref>: Նրանց հրամանատարն էր քաղաքացիական պատերազմի վետերան, գեներալ [[Ագուստին Մունյոս Գրանդես|Մունյոս Գրանդեսը]], ով Մադրիդից Գերմանիա էր տեղափոխվել [[Գրաֆենվյոր]]ի մոտ գտնվող ուսումնական հրաձգարանում հինգշաբաթյա զինվորական պատրաստության համար: Երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ին՝ դիվիզիան ներառվեց Վերմախտի կազմում որպես 250-րդ հետևակային դիվիզիա:
 
«Կապույտ դիվիզիան» գերմանական ռազմական կառուցվածքային կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով շուտով վերակառուցվեց ու համապատասխանեցվեց Վերմախտի համապատասխան կառուցվածքին: Դիվիզիայում մնաց երեք գունդ: Չորրոդր գունդի անձնակազմը բաշխվեց մյուս գնդերում, որոնք ստացել էին «մադրիդյան», «վալենսյական» և «սևիլյական» անվանումները (այդ գնդերի կամավորների մեծ մասի բնակության վայրի անվանումով): Յուրաքանչյուր հետևակային գունդկազմված էր երեք գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոցներ) և երկու կրակային ապահովման մարտկոցից: Դիվիզիայի հրետանային գունդըկազմված էր չորս գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոց): Գնդերի կազմից դուրս մնացած զինծառայողներից ձևավորվեց գրոհային գումարտակ, որը հիմնականում զինված էր ատրճանակ-գնդացիրներով: Հետագայում՝ մեծ կորուստներից հետո, գրոհային գումարտակը կազմալուծվեց: Կամավոր օդաչուներից կազմվեց «Կապույտ էսկադրիլյան» («Escuadrillas Azules»), որի սպառազինության մեջ էին մտնում Bf. 109 և FW-190 տիպի ինքնաթիռները: Էսկադրիլիայի օդաչուների կողմից ոչնչացվել է խորհրդային 156 ինքնաթիռ:
 
Դիվիզիայի կազմում նաև մտնում էին Պորտուգալական լեգիոնի 1000 անդամ, որոնք կռվում էին «իսպանական դրոշի ներքո»: