«Նիկոլայ Գոգոլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
Չիժի հետ համամիտ չեն փիլիսոփայական գիտությունների պրոֆեսոր Վ. Մ. Ռոզինը<ref>[http://www.culturolog.ru/index.php?option=com_content&task=view&id=597&Itemid=8 Розин В. М., «Понять жизнь и поступки Гоголя»]</ref>, դոկտոր Ա. Պ. Դավիդովը<ref>Давыдов А.П. - Душа Гоголя, Ассоц. исследователей рос. о-ва (АИРО–XXI), Новый хронограф, 2008, Российское общество соврем. исслед., isbn=978-5-95881-065-2|тираж=3000</ref> և շատ այլ գիտնականներ։
 
== Մահը ==
1852 թվականի հունվարի վերջին կոմս Ալեքսանդր Տոլստոյին հյուրընկալվում է ավագ քահանա Մատֆեյ Կոնստանտինովիչինկ, որի հետ Գոգոլը ծանոթացել է 1849 թվականին, իսկ դրանից առաջ ծանոթ է եղել նամակագրությամբ: Նրանց միջև ընթանում էին բարդ երբեմն էլ կոպիտ բանավեճեր, որտեղ հիմնականում չկար Գոգոլի զիջողականությունը և բարեպաշտությունը, օրինակ Մատֆեյի հոր պահանջը «Հրաժարվիր Պուշկինից»<ref name="Вересаев2">[http://az.lib.ru/w/weresaew_w_w/text_0230.shtml В. В. Вересаев, «Гоголь в жизни». Том 2.]</ref>: Գոգոլը նրան առաջարկում է կարդալ մաքրագրված «Մեռյալ հոգիներ»-ի երկրորդ մասի հետ ծանոթանալու համար, որ կարողանա լսել նրա կարծիքը, սակայն մերժում է ստանում հոգևորականից: Գոգոլը համառորեն հասնում է իր ուզածին, մինչ նա չվերցնում է ձեռագիր տետրը՝ կարդալու համար<ref>''Воропаев В. А.'' [http://www.portal-slovo.ru/philology/37155.php Последние дни Гоголя как духовная и научная проблема]</ref>: Ավագ քահանա Մատվեյը դարձավ միակ 2-րդ մասի ընթերցողը Գոգոլի կենդանության ժամանակ: Վերադարձնելով այն տիրոջը նա դեմ դուրս եկավ պայմանավորված հատվածի հրատարակմանը «նույնիսկ խնդրեց վերացնել դրանք»<ref name="Pravenc">{{Православная энциклопедия|165221|Гоголь|11|652—666|В. М. Гуминский}}</ref> (ավելի ուշ նա տվեց բացասական կարծիք «ընտրված հատվածների» շուրջ՝ անվանելով այդ գիրքը «վնասակար»<ref name="Pravenc"/> ):
Խոմյակովի մահը, Կոնստանտինովսկու պարսավանքը և հնարավոր է այլ պատճառներ համոզեցին Գոգոլին հրաժարվել ստեղծագործություններից և սկսել պահել ծոմ Մեծ Պահքից մեկ շաբաթ առաջ: Փետրվարի 5-ին Կոստանտինովսկուն ճանապարհում է և այդ օրվանից հաց չի ուտում: Փետրվարի 10-ին նա տալիս է կոմս Ալեքսանդր Տոլստոյին ձեռագիր թղթապանակը՝ Մոսկվայի Միտրոպոլիտ Ֆիլարետին հանձնելու համար, սակայն կոմսը հրաժարվում է այդ հանձնարարությունը կատարելուց, որպեսզի չխորացնի Գոգոլի մռայլ մտքերը:
Գոգոլը դադարում է դուրս գալ տնից: 1852 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 3-ին, այսինքն երկուշաբթի օրվա առաջին գիշերահավասարը Մեծ Պահքի Գոգոլը արթնացնում է սպասավոր Սեմեոնին պատվիրում է բացել ծխնելույզի փականը և բերել պահարանից թղթապանակը: Հանելով դրա միջից տետրերի տրձակը, դնում է քարի վրա և այրում: Առավոտյան պատմում է կոմս Տոլստոյին, որ ուղղակի ցանկացել է այրել մի քանի իրեր՝ նախապես պատրաստվածի փոխարեն չար ոգու ազդեցության տակ այրել է ամբողջը: Գոգոլը չնայելով ընկերների հորդորներին շարունակում է պաս պահելը. փետրվարի 18-ին պառկում է անկողնում և դադարում է ուտել: Այդ ամբողջ ընթացկում գրողի ընկերներն ու բժիշկները փորձում են օգնել նրան, սակայն նա հրաժարվում է օգնությունից հոգեպես պատրաստվելով մահվանը:
Փետրվարի 20-ին բժիշկների խորհուրդը (Պրոֆեսոր Ա. Էվենուս, պրոֆեսոր Ս. Կլիմենկով, բժիշկ Կ. Սոկոլոգորսկի, բժիշկ Ա. Տարասենկով, պրոֆեսոր Ի. Վարվինսկի, պրոֆեսոր Ա. Ալֆոնսկի, պրոֆեսոր Ս. Օֆեր) որոշում է հարկադրանքով բուժել Գոգոլին: Արդյունքը եղավ վերջնականապես հյուծումը և ուժերի սպառվելը. այդ օրվա երեկոյան գրողն ուշագնաց է լինում:
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլը մահանում է 1852 թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ չապրելով մինչ իր 43 ամյակը<ref name="Тарасенков">[http://feb-web.ru/feb/gogol/critics/gvs/gvs-511-.htm А. Т. Тарасенков. Последние дни жизни Н. В. Гоголя]</ref>:
== Թաղումը և գերեզմանը ==
Ընկերները ցանկանում էին հուղարկավորել հանգուցյալին Սուրբ Սիմեոնի կաթոլիկ եկեղեցում, որը նա սիրում և այցելում էր<ref name=autogenerated2>''Воропаев В. А.'' [http://www.portal-slovo.ru/philology/37147.php "Гоголь и Московский университет]</ref>: