«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 145.
 
Յունգի հիմնական հոգսերը առաջացան «Ծովային ալմանախի» հրատարակումից հետո: Մի կողմից՝ դա Անգլիայի աահմաններից դուրս ճանաչում ունեցող հիմնարար գործնական հրատարակություն էր, մյուս կողմից՝ պրոֆեսիոնալ աստղագետները պահանջում էին, որպեսզի այն վերածվեր աստղագիտական տեղեկատույի: Յունգը չէր վճռում արմատական բարեփոխություն կատարել, քանի որ համարում էր, որ ծովակալության հրատարկությունը պետք է առաջին հերթին լինի գործնական նավագնացության ձեռնարկ, ռազմակն և առևտրային նավատորմի նավաստիները քիչ էին հետաքրքրվում աստղագիտությամբ և նոր տվյալները նրանց համար անօգուտ կլինեին (եթե եղանակը չեր թույլ տալիս տեսնել աստղերը, ապա անհրաժեշտ չէին նաև մոլորակային տվյալները): Այնուամենայնիվ, Յունգը հրատրակության մեջ ավելացրեց լուսնից և չորս այլ մոլորակներից ունեցած հեռավորության աղյուսակներ: Հրատարկությունը բարեփոխել չցանկանալու համար Յունգը քննադատվեց աստղագետ Ֆ. Բեյլի կողմից, իսկ ավելի ուշ ողջ Աստղագիտական ընկերության կողմից: Համաձայն քննադատության, հրատարակված ալմանախում կար 58 վրիպակ, չնայած ինքը Յունգը նշում էր, որ նմանատիպ ֆրանսիական հրատարակության մեջ կար 73 սխալ: Ծայրահեղ ոչ կոռեկտ ձևով լույս տեսած քննադատությունը 1828 թվականին հասավ պարլամենտ և բերեց երկայնությունների բյուրոյի ցրման, և ըստ երևույթին արագացրեց Յունգի մահը:
 
=== Ճանապարհորդություն Ֆրանսիայիով և Իտալիայով ===
1821 թվականի ամռանը Յունգը վաճառեց իր Ուորթինգի տունը, և որոշում կայացրեց ուղևորվել մայրցամաք՝ այցելելով Իտալիա, ուր նա այդպես էլ չէր հասցրել այցելել քառորդ դար առաջ: Յունգը կնոջ հետ լքեց Լոնդոնը հունիսի կեսին և վերադարձավ հոկտեմբերի վերջին: Նա համատեղում էր զբոսաշրջիկի հասարակ հետաքրքրությունները Թագավորական ընկերությունում իր մասնագիտական պարտականությունների հետ: Նրա ճանապարհի առաջին կետը Փարիզն էր և Ֆրանսիայի ինստիտուտը, որտեղ հանդիսավոր հանդիպում կազմակերպեցին Արագոն և Ալեսանդր Հումբոլտը: Յունգը ծանոթացավ Լապլասի, Կյուվիեյի և Բիոյի հետ, սակայն չկամեցավ հանդիպել Շամպոլյոնի հետ, որն այդ ժամանակ ապրում էր Յունգի ճանապարհին գտնվող Գրենոբլում: Չնայած այդպիսի ընդունելությանը, այցելության ժամանակ լուրջ գիտական թեմաներ չէին բարձրացվել, Յունգին Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի անդամ ընտրեցին միայն 6 տարի անց: Յունգ ամուսինները դիլիժանսով ուղևորվեցին Թուրին, անցնելով Լիոնով և Շամբերիյով: Ճանապարհորդության իտալական մասը անցնում էր Ջենովայով, Հռոմով, Նեապոլով, Սիենայով, Պիզայով, Ֆլորենցիայով, Վենետիկով և Միլանով:
 
Յունգը համատեղում էր անտիկ և Ռենեսանսի արվեստի նկատմամբ հետաքրքրությունը եգիպտական արվեստի հավաքածուների հետազոտության հետ, որոնցից ամենամեծը պատկանում էր Բերնանդինիո Դորվետտիյին և պահպանվում էր Լիվոռնոյում: Հավաքածույի առարկաների մեջ սեպտեմբերի 8-ին Յունգը հայտնաբերեց երկլեզու գրություն (15 տող դեմոտիկա, 32 տող հունական տեքստ), նման Ռոզետայինին, որը կարող էր օգտագործվել վերծանման մեթոդի ստուգման համար: Սակայն Յունգին չհաջողվեց պատճենահանման համար թույլտվություն ստանալ: Ուղևորությունից ստացած տպավորությունների մեծամասնությունը վերաբերում էին մշակույթին և արվեստին, որոնց Յուգնը թերահավատությամբ մոտեցավ, համարելով, որ Իտալիայում նրանք նույն մակարդակի են, ինչ որ Անգլիայում: Իտալիայում հանգիստը մռայլվեց Յունգի զոքանչի, Էլիզա Յունգի մոր՝ տիկին Մաքսվելի հիվանդության մասին լուրով, որը հասել էր նրանց դեռ Ֆլորենցիայում: Այդ պատճառով նրանք ստիպված ավելի քիչ ժամանակ մնացին Վենետիկում և Միլանում և հրաժարվեցին Շվեյցարիա և Ռեյնի հովիտ ուղևորությունից, որը Յունգը նախապես ծրագրել էր: Ժնևում ամուսինները իմացան տիկին Մաքսվելի մահվան մասին և շարժվեցին Շաֆֆհաուզեն, որտեղից 1821 թվականի հոկտեմբերի 21-ին հասան Բրյուսել:
 
== Աղբյուրներ ==