«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
 
''Նրա շարադրանքը «տառապում էր» չափազանց մեծ սեղմվածությունից, նա չեր սիրում կանգ առնել միջակա հարցերի վրա, «ծամել» այն։ Նրան թվում էր, թե իրեն կհասկանան կես բառից, ինչպես միշտ ինքն էր հասկացել։ Նա խոսում էր ճիշտ, արագ, իր արտահայտությունները հնչում էին պարզ, ավարտուն, սակայն իրեն լսելը հեշտ չեր։ Նա չափազանց հարուստ կերակուր էր տալիս միջին ինտելեկտուալությամբ ուտողների համար, շատ ավելի, քան նրանք կարող էին յուրացնել։''
 
Քանի որ համալսարանը ավելի շատ վերածվել էր տարաբնույթ ժամանցների վայրի, այլ ոչ լուսավորության կենտրոնի, 1803 թվականի ամռանը Յունգը հրաժեշտ տվեց այս հաստատությանը։ Պաշտոնական պատճառը Թագավորական ինստիտուտում իր պարտականությունների և նրա բժշկական փորձաշրջանի անհրաժեշտության հարցերի միջև տարաձայնությունն էր։ Յունգի և ադմինիստրացիայի միջև տարաձայնություն չէր եղել։ Պրոֆեսորի պաշտոնի հրաժարականից հետո նա պահպանեց իր անդամակցությունը ինստիտուտում և մինչև կյանքի վերջը հրատարակվեց նրա հրապարակումներում[67]։
 
1802 թվականի ամռանը հերցոգ Ռիչմոնդսկին խնդրեց Յունգին ուղեկցել իր զարմիկներին Ֆրանսիա, որպես անձնական բժիշկ և ֆրանսերեն լեզվի թարգմանիչ։ Երեք ամիս նրանք անց կացրեցին Ռուանում, ինքը՝ Յունգը, կարողացավ երկշաբաթյա ուղևորություն կատարել Փարիզ, ընդ որում նիստերից մեկին ներկա էր հենց Նապոլեոնը։ Պիկոկ հաստատում էր , որ Յունգին ներկայացնում են առաջին հյուպատոսին, բայց ինքը՝ Յունգը, իր ինքնակենսագրականում գրել էր, որ միայն կողքից դիտում էր։ Ինչ վերաբերում է ֆրանսիացի գիտնականներին, ապա նրանք նպաստեցին նրան, որ 1804 թվականին Յունգը նշանակվեց Թագավորական ընկերության և արտասահմանի միջև նամակագրության քարտուղար (foreign secretary)։ Այս պաշտոնը նա զբաղեցրեց մինչև կյանքի վերջը[69]։
 
=== Ամուսնություն։ Բնափիլիսոփայության դասընթաց ===