«Նոր Իսպանիայի փոխարքայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նոր Իսպանիայի փոխարքայություն''' ({{lang-es|Virreinato de Nueva España}}), իսպանական գաղութ СՀյուսի...»:
 
No edit summary
Տող 1.
'''Նոր Իսպանիայի փոխարքայություն''' ({{lang-es|Virreinato de Nueva España}}), [[Իսպանիա|իսպանական]] [[գաղութ]] [[СՀյուսիսային Ամերիկա]]յում, որը գոյություն է ունեցել 1535 - 1821 թվականներին: Փոխարքայության կազմում ընդգրկված են եղել ժամանակակից [[Մեքսիկա]]յի, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ի]] հարավ-արևմտյան նահանգների (ինչպես նաև [[Իսպանական Ֆլորիդա|Ֆլարոդան]]), [[Գվատեմալա]]ն, [[Բելիզ]]ը, [[Նիկարագուա]]ն, [[Սալվադոր]]ը, [[Կոստա Ռիկա]]ն, [[Կուբա]]ն: Բացի այդ, Նոր Իսպանիայի փոխարքայության վերահսկողության ներքո են եղել [[Ֆիլիպիններ]]ն ու [[Խաղաղ օվկիանոս]]ում և [[Կարիբյան ծով]]ում գտնվող մի շարք կղզիներ: Փոխարքայության մայրաքաղաքը եղել է [[Մեխիկո]] քաղաքը: 1821 թվականին [[Մեքսիկայի անկախության պատերազմ|Մեքսիկայի անկախության համար պատերազմում]] պարտություն կրելուց հետո [[Իսպանիա]]ն կորցրեց հյուսիսամերիկյան բոլոր տարածքները, որոնց վրա ձևավորվեցին նոր անկախ պետություններ: [[Կուբա]]ն և [[Ֆիլիպիններ]]ը սկսեցին կառավարվել ուղիղ կերպով Իսպանիայի կողմից ընդհուպ մինչև 1898 թվականը, երբ Միացյալ Նահանգների հետ պատերազմի հետևանքով այդ տարածքները նույնպես կորսվեցին:
 
== Նախաբան ==
Գաղութը ձևավորվել է նախկին հնդկացիական պետությունների՝ [[Ացտեկների կայսրություն|Ացտեկների կայսրության]] և [[Մայաների քաղաքակրթություն|մայաների պետության]] տարածքի վրա, որոնք [[Էռնան Կորտես]]ի արշավանքների արդյունքում միացվեցին Իսպանիայի թագավոր [[Կառլոս V կայսր|Կառլոս V-ի]] տիրույթներին: Պատահական չէ, որ հենց Կորտեսը 1522 թվականին դարձավ Նոր Իսպանիայի կառավարիչ:
 
Պատմության այդ ժամանակաշրջանում [[Իսպանիա]]ն որպես միասնական պետություն նոր էր սկսում ձևավորվել: Այսպիսով, իր նոր տարածքներն անվանելով «''Նոր'' Իսպանիա», մի կողմից Կորտեսը օգնում էր Կառլոս V-ին ամրապնդել միասնական իսպանական պետության գաղափարը, իսկ մյուս կողմից կանխում էր իր տիրույթների բաժանումը՝ դրանք կենտրոնացնելով միասնական իշխանության ներքո{{sfn|Дюверже|2005|с=132}}: 1528 թվականին Կորտեսի իշխանությունը սահմանափակվեց, իսկ 1535 թվականին Նոր Իսպանիան դարձավ [[փոխարքայություն]]:
 
== Պատմություն ==
1565 թվականին [[Ակապուլկո]]յի և իսպանական [[Ֆիլիպիններ]]ի միջև կանոնավոր նավագնացություն ([[Մանիլյան գալերիա]]) հիմք դրվեց: 1527 թվականին Մեքսիկայում գործունեություն սկսեցին իրականացնել [[Հիսուսի միաբանություն|ճիզվիտները]], ովքեր 1591 թվականին հիմնեցին [[Գվադալախարայի համալսարան]]ը:
 
1606 թվականին Մեքսիկայում սկսվեց սպիտակ ստրուկների ապստամբություն: 1609 թվականին կրկին սկսվեց ապստամբություն այս անգամ արդեն Գասպար Յանգիի առաջնորդությամբ: 1692 թվականին Նոր Իսպանիան մեծապես տուժեց երաշտից: 1693 թվականին կազմակերպվեց քարտեզագրական արշավանք, որի շրջանակներում ուսումնասիրվեց [[Միսիսիպի գետ|Միսիսիպիի]] գետաբերանը:
 
1762 թվականին [[Յոթամյա պատերազմի ռազմագործողությունները կենտրոնաամերիկյան ռազմաճակատում|Յոթամյա պատերազմի]] ժամանակ բրիտանական նավատորմը հարձակվեց Հավանայի վրա: 1762 թվականին Ֆրանսիան [[Ֆոնտենբլոյի պայմանագիր (1762)|Ֆոնտենբլոյի պայմանագրով]] Իսպանիային զիջեց [[Լուիզիանա (Նոր Իսպանիա)|Լուիզիանայի]] հողերը, որոնք 1764 թվականին ընդգրկվեցին Նոր Իսպանիայի կազմի մեջ: 1763 թվականին [[Կուբա]]ն վերադարձվեց Իսպանիային: 1769 թվականին [[Գասպար դե Պարտոլա]]յի արշավախումբը հասավ [[Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջան|Սան Ֆրանցիսկոյի]] ծովախորշ: 1781 թվականին Իսպանիան սատարեց հյուսիսամերիկյան գաղութների անկախության համար պատերազմին և գրավեց Ֆլորիդան:
 
1800 թվականին Լուիզիանան [[Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր (1800)|Սան Ֆրանցիսկոյի պայմանագրով]] վերադարձվեց Ֆրանսիային:
 
== Քաղաքական և վարչական կառուցվածքը ==
Նոր Իսպանիայում բարձրագույն քաղաքացիական և ռազմական իշխանությունը գտնվում էր նշանակովի փոխարքայի ձեռքում, ով անմիջականորեն ենթարկվում էր միապետին ու Մադրիդում գտնվող Հնդկաստանի հետ կապված գործերի Գերագույն խորհրդին: Փոխարքայի ենթակայությամբ գործում էր խորհրդատվական մարմին՝ աուդենցիա: [[Մեխիկոյի թագավորական աուդենցիա|Մեխիկոյի աուդենցիայի]] իրավասությունները ընդգրկում էին փոխարքայության հարավը, իսկ [[Գվադալախարայի թագավորական աուդենցիա|Գվադալախարայի աուդենցիայի]] իրավասությունները ընդգրկում էին փոխարքայության հյուսիսը{{sfn|Альперович|1979|с=5}}:
 
1786 թվականին Նոր Իսպանիայի նահանգների մի մասի վրա ձևավորվեցին 12 ինտենդանտություններ, որոնցից յուրաքանչյուրի ղեկավարն էր [[ինտենդանտ]]ը, ով իրականացնում էր վարչական, դատական և ռազմական գործառույթներ, հարկահավաքություն և համայնքային կենտրոնների գործունեություն: Հյուսիսային յոթ նահանգներ միավորվեցին երկու ռազմական շրջաններում՝ արևմտյան և արևելյան: Վերջինները կառավարվում էին հրամանատարների կողմից և ենթարկվում փոխարքային: Երեք նահանգներ պահպանեցին իրենց նախկին կարգավիճակը: Քաղաքային և գյուղական շրջանները գտնվում էին կոլեգիդորներն ու ավագ ալկալդները, որոնց ենթարկվում էին հնդկացիական գյուղական բնակավայրերի ընտրվովի ավագները{{sfn|Альперович|1979|с=5}}:
 
Գոյություն ունեին նաև տեղկան քաղաքային խորհուրդներ՝ կաբիլդոները] կամ այունտամենտոները, որոնց անդամները պաշտոնապես ընտրվում էին կալվածատերերի կողմից, բայց ժամանակի ընթացքում այդ պաշտոնները դարձան ցմահ և ժառանգովի, իսկ երբեմն էլ գնվում էին: Մունիցիպալիտետների գործունեությունը գտնվում էր գաղութային ադմինիստրացիայի վերահսկողության ներքո{{sfn|Альперович|1979|с=5}}:
 
== Բնակչություն ==
[[Պատկեր:CastaSystemVirreinato.JPG|thumb|Նոր Իսպանիան բնակեցրած խառնածինների ներկայացուցիչների պատկեր]]
Նոր Իսպանիայի բնակչությունը ըստ [[Ալեքսանդր Հումբոլդտ|Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի]] տվյալներով 1803 թվականին կազմել է 5,8 միլիոն մարդ{{sfn|Humboldt|1811|p=356}}: Սակայն ժամանակակից ուսումնասիրողները կարծում են, որ բնակչության թվաքանակը չի հասել այդ թվին նույնիսկ 1810 թվականին, երբ այն եղել է 5-ից 5,5 միլիոն մարդ{{sfn|Steckel|2000|p=264}}:
 
Նոր Իսպանիայի բնակչության մեծ մասը 19-րդ դարի սկզբին կազմել են բնիկները, որի մոտավորապես 40 %-ը եղել են [[Հնդկացիներ|հնդկացիներ]]{{sfn|Humboldt|1811|p=356}}: [[Կոնկիստա|Իսպանացիների կողմից Ամերիկայի գաղութացման]] առաջին հարյուրամյակը բնորոոշվել է տեղաբնակների թվաքանակի կտրուկ նվազմամբ, ինչը ստիպել է գաղութարարներին, որոնց հարկավոր էր աշխատուժ և հարկ վճարողներ, տեղաբնիկ ժողովուրդներին ուղիղ կերպով ոչնչացնելու և թալանելու քաղաքականությունից անցում կատարել կազմակերպված շահագործման, ինչը ստացավ ֆեոդալականացված ձև: Այդ փոփոխությունների հետևանքով 17-րդ դարի երկրորդ կեսին նկատվեց բնիկ բնակչության դանդաղ աճ, և 19-րդ դարի սկզբին նրանց թվաքանակը հասել էր արդեն 2,3 - 2,4 միլիոն մարդ: Իսպանական օրենսդրությունը ընդունում էր, որ հնդկացիական համայնքները կարող են տնօրինել հողատարածքներ՝ արգելելով դրանք օտարել առանց իշխանությունների թույլտվությամբ: Սակայն հազվադեպ չէր իսպանացիների կողմից հնդկացիների հողերի բռնագրավումն ու հետագայում իրավականորեն գրանցումը: Հնդկացիները նաև համարվում էին անձնապես ազատ: Համաձայն աշխատանքի օրենսդրության նրանք ենթակա էին վարձատրության, իսկ աշխատանքը չպետք է լիներ շատ դժվարին: Սակայն գործնականում այդ օրենքները միշտ չէին, որ պահպանվում էին{{sfn|Альперович|1979|с=6}}:
 
17-րդ դարի սկզբից հնդկացիների նկատմամբ սահմանվել էր պարտադիր աշխատանքային պարտականություն ([[ռեպարտիմենտո]], կամ կուատեկիլ) ի դեմս հանքերում, արտադրական ձեռնարկություններում, ցանքատարածություններում և շինարարության ոլորտում: Այդ նպատակներով իշխանությունները հատկացրել էին որոշակի թվաքանակի 15-ից 60 տարեկան տղամարդկանց: Հնդկացիներից գանձվում էր գլխահարկ՝ տրիբուտո: 18-ից 19-րդ դարերի ժամանակաշրջանում իշխանությունները տարին մեկ անգամ 18-ից 50 տարեկան բոլոր ամուսնացած տղամարդկանցից, բացառությամբ ժառանգական ավագ կասիկների, գյուղական համայնքների ավագների ու այլ պաշտոնատար անձանց, հավաքում էին երկու [[Մեքսիկական պեսո|պեսո]]: Ամուրի տղամարդիկ և միայնակ կանայք ենթակա էին երկու անգամ քիչ հարկման: Իրենց հողերից քշված հնդկացիները ստիպված էին վարձու աշխատանք կատարել ֆերմաներում կամ հողի օգտագործման դիմաց վճարել բերքի կեսը հանձնելով: Երկու դեպքում էլ հնդկացիները ժամանակի ընթացքում դառնում էին ժառանգական ստրուկներ՝ պեոններ{{sfn|Альперович|1979|с=6—7}}:
 
Ցանքատարածություններում և արտադրական ձեռնարկություններում, ինչպես նաև տնային ծառայի աշխատանքներում աշխատում էին [[սևամորթներ]]ը, որոնք մեծամասամբ հանդիսանում էին ստրուկներ 16-րդ դարում բերված Նոր Իսպանիա Աֆրիկայից: Սակայն բարձր մահացածության մակարդակի ու թվաքանակի աստիճանաբար կրճատման, իսկ հետագայում նաև սևամորթների ներկրման դադարեցման պատճառով և հնդկացիների թվաքանակի աճի հետևանքով նրանց թվաքանակը 19-րդ դարի սկզբին չէր գերազանցում տաս հազարը{{sfn|Альперович|1979|с=8}}:
 
Գաղութային հասարակության արտոնյալ խաղվը կազմում էին պետրոպոլիայի բնիկները, որոնց տեղաբնիկ ժողովուրդները անվանում էին գաչուպիններ ({{lang-es|gachupin}}): Այդ անվանումը ունեցել է արհամարական երանգավորում: 19-րդ դարի սկզբին նրանց թվաքանակը կազմում էր մոտավորապես 15000: Այդ դասակարգը հիմնականում կազմված էր պալատական ազնվականությունից և խոշոր ձեռնարկատերերից, ովքեր զբաղեցնում էին վարչական, ռազմական և եկեղեցական բարձրագույն գրեթե բոլոր պաշտոնները{{sfn|Альперович|1979|с=8}}:
 
Գաղութի կյանքում կարևոր դեր էր կատարում [[Կրեոլներ|կրեոլական]] բնակչությունը՝ իսպանացիների սպիտակ սերունդները, ովքեր ծնվել էին գաղութում: Կրեոլների թվաքանակը կազմում էր մոտավորապես 1,1 միլիոն մարդ: Չնայած անվանապես կրեոլներին տրված էր նույն այն իրավունքներն, ինչ ունեին մետրոպոլիայի իսպանացիները՝ իրականում նրանք ենթարկվում էին խիստ տարանջատման և միայն բացառիկ դեպքերում էին նշանակվում բարձր պաշտոններում: Ամբողջ գաղութային ժամանակաշրջանում 61 փոխարքայից միայն 3-ն էին կրեոլներ, 171 եպիսկոպոսներից՝ միայն 41-ը: Բնակչության այդ շերտից էր դուրս գալիս կալվածատերերը: Նրանք լրացնում էին գաղութային մտավորականության շարքերը, զբաղեցնում էին վարչական ապարատի, եկեղեցու և բանակի պաշտոններ{{sfn|Альперович|1979|с=8}}:
 
[[Պատկեր:Catedral de México.jpg|thumb|ձախից|250px|[[Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար]], [[Մեխիկո]], [[Մեքսիկա]]]]
 
[[Մետիսներ|Մետիսական]] բնակչությունը զրկված էր քաղաքացիական իրավունքներից: Մետիսներն ու մուլատները իրավունք չունեին դառնալ պաշտոնատար անձինք կամ սպաներ, իրավունք չունեին մասնակցել ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նրանք զբաղվում էին արհեստներով, տարբեր տեսակի առևտրով, ծառայում էին որպես ղեկավարներ ու հրահանգիչներ, կազմում էին փոքր հողագերծների մեծ մասը՝ ռանչերո{{sfn|Альперович|1979|с=9}}:
 
== Եկեղեցու դերը ==
{{Հիմնական|Կաթոլիկությունը Մեքսիկայում}}
Նոր Իսպանիայի հիմնական ինստիտուտներից մեկը հանդիսանում էր [[Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի կաթոլիկ եկեղեցին]]: Վերջինի վերահսկողության ներքո էր գտնվում ամբողջ հոգևոր կյանքը: Եկեղեցին կառավարում էր ուսումնական հաստատությունները, ինկվիզիցիայի միջոցով իրականացնում էր գրաքննություն: 18-րդ դարի վերջին եկեղեցուն էր պատկանում գաղութի ամբողջ անշարժ գույքի կեսը: Սակայն եկեղեցական միջոցների հիմնական մասն օգտագործվել է հիփոթեքային և վարկային գործարքներում՝ դրամական վարկեր և հողագործների սեփականության գրավով փոխառություններ, առևտրային ձեռնարկությունների, արտադրության, գյուղատնտեսության ֆինանսավորում{{sfn|Альперович|1979|с=12}}:
 
Հոգևորականությունը ուներ մի շարք արտոնություններ. չէր հարկվում և անձին կամ սեփականությանը առնչվող բոլոր դատական գործընթացներում օգտվում էր հատուկ օրենսդրությունից: Առավել մեծ ազդեցություն ունեին առավելապես [[կլիրկ]]ները, որոնք եկել էին մետրոպոլիայից: Ստորին հոգևորականությունը, որը կազմված էր կրեոլներից ու մետիսներից, ստիպված էր ապրել աղքատիկ ողորմության և հավատացյալների հանգանակությունների շնորհիվ: Այդպիսով, ծխական քահանայի տարեկան եկամուտը փոքր ինչ գերազանցում էր հանքագործի տարեկան եկամտից{{sfn|Альперович|1979|с=12}}:
 
Իսպանական կաթոլիկությունը հեշտորեն խառնվում էր տեղաբնիկների հեթանոսության հետ: Միսիոներները բոլոր հին հեքիաթներն ու սովորությունները հարմարեցրել էին քրիստոնեական ուսմունքի հետ: Հավատափոխ հնդկացիներն ազատվում էին հարկերից: Բայց [[Չիապաս]]ի և հարավային [[Յուկատան (թերակղզի)|Յուկատանի]] անտառային շրջաններում բնակվում էին ցեղեր, որոնց չէր հասել քրիստոնեությունը: Միսիոներների հեռանալուց հետո հնդկացիները արագորեն վերադառնում էին իրենց հավատալիքներին{{sfn|Паркс|1949|с=11—12}}: