«Չեխիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
Չեխիան հանդիսանում է խիտ բնակեցված երկիր, որի բնակչությունը հավասարաչափ է բաշխված պետության ողջ տարածքով։ Ամենախիտ բնակեցված շրջանները գտնվում են խոշոր քաղաքների՝ Պրահա, Օստրավա, Բրնո, տեղակայման վայրերում։ Քաղաքներում են ապրում բնակչության 70-ից ավել տոկոսը։ Չեխիայի Հանրապետությունը զբաղեցնում է 79 հազ. քառ. կմ տարածք։ Չեխիայի ամենաբարձրադիր շրջանը Բոհեմյան լեռնազանգվածն է, որը ծովի մակերևույթից բարձր է 3000 ֆուտ։ Չեխիայի ամենաբարձր գագաթը կոչվում է Կրկոնոսե, ինչը թարգմանաբար նշանակում է Հսկայական լեռ։ Գետերը Չեխիայի անբաժան մասն են կազմում։ Վլտավան, Էլբան, Մորավան և Օդերը հոսում են պետության ողջ տարածքով։ Չնայած որ Չեխիան չունի ելք դեպի ծով, նրա մեծ գետերը ունեն ելք դեպի 3 ծով՝ Բալթիկ, Հյուսիսային և Սև ծովեր։ Չեխիայի Հանրապետությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդում բարեխառն աշխարհագրական լայնություններում։ Երկրի կլիման մեղմ է՝ ցուրտ ձմեռներով և ջերմ ամառային սեզոններով։ Այսօր Չեխիայի Հանրապետության արդյունաբերությունը ամենազարգացածն ու կայունն է համեմատած սոցճամբարի մնացած երկրների։ Չեխիայի էկոնոմիկայի հիմքը արդյունաբերությունն է, մասնավորապես՝ մեքենաշինությունը, էլէկտրատեխնիկան, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության դերը երկրի էկոնոմիկայում աննշան է և մշտապես նվազում է։ Չեխիայի Հանրապետության էկոնոմիկան մեծ թռիչք կատարեց անցած դարի 90-ական թթ.-ի սկզբին, երբ երկրում օրինականացվեց մասնավոր բիզնեսը և վերացվեց գների պետական կարգավորումը։ Պետք է նշել, որ չեխական էկոնոմիկայի զարգացման մեջ մեծ դեր են խաղացել օտարերկրյա ներդրումները, որոնց շնորհիվ կարճ ժամանակում իրականացվեց արդյունաբերության բոլոր ճյուղերի և սպասարկման ոլորտի սրընթաց արդիականացումը։
 
== Աշխարհագրություն ==
== Աշխարագրություն ==
 
====== Կլիմա ======
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չեխիա» էջից