207 733
edits
{{Տեղեկաքարտ Միապետ}}
[[Պատկեր:A cuneiform inscription of Rusa II.jpg|250px|մինի|Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին]]
'''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է ''«մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա»'' և այլ տիտղոսներ։
Գահակալման սկզբնական տարիներին, [[կիմերներ]]ի և [[սակեր]]ի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել [[Կուր]] գետի արևելյան ավազանում։
=== Ծանոթագրություններ ===
Ենթադրվում է, որ Ռուսա Բ կամ ՈՒռշա Բ ուրարտական թագավորն իր գահակալման ժամանակաշրջանով և գործունեությամբ ընդհանուր պատմական զուգահեռներ ունի Մ. Խորենացու <<Հայոց պատմությունում>> հիշատակված Անուշավան /հնարավոր է և Առուշան/ Սոսանվեր Հայոց արքայի ավանդազրույցների հետ: Ըստ այդ ավանդազրույցի, նախքան Պարույրի Հայոց թագավոր կարգվելը, Անուշավանը հանդիսացել է Հայոց աշխարհում Հայկյան կամ Հալդյան հիշատակության արժանի հեղինակավոր գահակալներից: /Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>>
{{Հայոց արքաներ}}
|
edits