«Դիեգո Վելասկես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Սևիլիա → Սևիլյա
Տող 49.
 
== Կենսագրություն ==
Դիեգո ՎելասկեզըՎելասկեսը (իսկական անուն-ազգանունը՝ Ռոդրիգես դե Սիլվա ՎելասկեզՎելասկես) ծնվել է մկրտված պորտուգալացի [[հրեա]]յի ընտանիքում։ Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից։
 
=== Աշխատանքը ===
Մինչև [[1623]] թվականն աշխատել է [[Սևիլյա]]յում, ստեղծել ժողովրդական կենցաղի տեսարաններ (բոդեգոնես, ժանր)՝ «Նախաճաշ» (մոտ [[1617]] թվական), «Ծեր խոհարարուհին» (մոտ [[1620]] թվական), «Ջրկիր» (մոտ [[1621]] թվական) և այլն, նաև կրոնական թեմայով մի քանի կտավներ («Հոգևոր հովիվների երկրպագությունը», «Գուշակների երկրպագությունը», երկուսն էլ՝ [[1619]] թվական, «Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը», մոտ [[1620]] թվական), որոնք աչքի են ընկնում կերպարների դիպուկ բնութագրումներով և կրում են իտալացի նկարիչ Կառավաջոյի արվեստի ազդեցությունը։ [[1623]] թ-ին ՎելասկեզըՎելասկեսը հրավիրվել է Մադրիդ. արքայազն Ֆերդինանդը նրան ներկայացրել է Ֆիլիպ IV թագավորին, որը նկարչին պատվիրել է իր դիմանկարը։ Տեսնելով ՎելասկեզիՎելասկեսի աշխատանքը՝ նա ասել է. «Ոչ ոք ինձ այլևս չի նկարի՝ բացի քեզանից»: ՎելասկեզըՎելասկեսը նշանակվել է պալատական նկարիչ։ Նկարչի վարպետության ձևավորմանը նպաստել են ծանոթությունը թագավորական հավաքածուներին (հատկապես Տիցիանի նկարներին) և Ռուբենսի հետ, վերջինիս խորհրդով՝ նաև շրջագայությունն Իտալիայում ([[1629]]–[[1631|31]] թվական, եղել է [[Ջենովա]]յում, [[Միլան]]ում, [[Վենետիկ]]ում և [[Հռոմ]]ում)։ [[1630]]-ական թվականներին ՎելասկեզըՎելասկեսը համարձակորեն հրաժարվել է ժամանակի արվեստին բնորոշ պայմանականություններից և կյանքը պատկերել է ողջ իրողությամբ, որոնել մեծ ընդհանրացման պատկերներ ստեղծելու ուղիներ։ «Բաքոս»-ում ([[1628]]–[[1629|29]] թվական) նկարել է բնության գրկում Բաքոսի և ֆավնների (Ֆավն՝ դաշտերի և անտառների աստված) հետ խնջույքի նստած թափառաշրջիկների, որոնց միավորում են ընդհանուր ոգևորությունն ու բնությունը։ «Վուլկանի դարբնոցը» ([[1630]] թվական) կտավը լի է իրական կյանքի զգացողությամբ։
 
== Պատմանկարչության սկզբնադրումը ==
[[Պատկեր:Velazquez figurando.jpg|մինի]]
«Բրեդայի հանձնումը» ([[1634]] թ.) ստեղծագործությամբ ՎելասկեզըՎելասկեսը սկզբնավորելհիմք է պատմանկարչությունըդրել պատմանկարչությանը [[Եվրոպա]]յում։ Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ («Խուան Մաթեոս», մոտ [[1632]] թ., «Հերցոգ Օլիվարես», «Արքայազն Բալթազար Կառլոս», երկուսն էլ՝ [[1634]]–[[1635|35]] թթ., և այլն)։ Ուշագրավ են հատկապես պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները (բոլորը՝ [[1631]]–[[1648]] թվականներ)։ Նկարիչը 1642–44 թթ. ուղեկցել է թագավորին Արագոնի արշավանքի ժամանակ։
 
== Ճանապարհորդություններ ==
[[1648]]–51 թթ. երկրորդ անգամ ճամփորդել է [[Իտալիա]]յում։ Այդ տարիներին ստեղծած Ինոկենտիոս X պապի դիմանկարն աչքի է ընկնում կարմրի և վարդագույնի անսովոր նուրբ ու ճշգրիտ մշակված գունաշարով։ Ավելի ուշ շրջանի՝ Մարիա Թերեզայի (1651 թվական), Ֆիլիպ IV-ի (1655–56 թթ.), Մարգարիտ Ավստրիացու (մոտ 1660 թ.) դիմանկարներին բնորոշ են ընդգծված հոգեբանական հատկանիշները։ Այդ շրջանի գործերից է նաև «[[Հայելիով Վեներան (Դիեգո Վելասկեսի կտավ)|Հայելիով Վեներան]]» (1651 թ.)։ Վելասկեսը ստեղծել է բնանկարներ («Մեդիչիի վիլլան», երկու բնանկար, 1650–51 թթ.), որոնք առանձնանում են անսովոր թարմությամբ։ Վելասկեզի վերջին տարիների նշանավոր գործերն են՝ «Լաս Մենինաս» («Ֆրեյլիններ», 1656 թ.) և «Մանող կանայք» (նախնական անվանումը՝ «Արաքնեի առասպելը», 1657 թ., աշխատանքի առաջին տեսարանն է արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ)։ Նկարչի ուշ շրջանի գործերում առավել ցայտուն են դրսևորվել նրա ստեղծագործական մեթոդի առանձնահատկությունները՝ իրականության խոր ըմբռնումը՝ ողջ հարստությամբ ու հակասություններով, կերպարապլաստիկական մարմնավորման ամբողջականությունը և այլն։ Վելասկեզը նկարել է առանց ճեպանկարների՝ անմիջապես կտավի վրա փոխադրելով բնորդից ստացած առաջին տպավորությունները։
 
== ՎելասկեզըՎելասկեսը թանգարաններում ==
ՎելասկեզիՎելասկեսի գործերից պահվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Պրադոյում (Մադրիդ), Դրեզդենի, Լոնդոնի ազգային պատկերասրահներում և այլ թանգարաններում։ ՎելասկեզիՎելասկեսի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
 
== Պատկերասրահ ==