«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
== ՀԱԱՀ պատմական ակնարկ ==
 
[[1994]]<nowiki/>թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում կազմավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ [[ԽՍՀՄ]] Կենտգործկոմը և Ժողկոմխորհը [[1930]] թ. [[հուլիս]]ի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) [[Երևանի պետական համալսարան]]ի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել [[Երևան]]ի գյուղատնտեսական ինստիտուտը։ [[1932]] թ. արդեն Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում նաև մյուս մասնագիտությունների գծով։ [[1928]] թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ [[Անդրկովկաս]]ի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի [[հուլիս]]ի 12-ին իր աշխատանքները սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը։ Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ [[1931]] թ. [[հոկտեմբեր]]ի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ [[1932]] թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։<nowiki/>

[[1932]] թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը [[1950]] թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի։ Հայաստանի Հանրապետության Կառավարության [[1994]] թ. [[հուլիս]]ի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության [[2005]] թ. [[սեպտեմբեր]]ի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան հիմնադրամի։ Իսկ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 872-Ն որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց Ա.Ց. Խաչատրյանը (1994-1998), 1998-2018թթ. բուհը ղեկավարել է [[ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա]]յի իսկական անդամ Ա.Պ.Թարվերդյանը։
 
<nowiki/><nowiki/>{{Համայնապատկեր|build.jpg|900px|Համալսարանի առաջին մասնաշենքը}}
== ՀԱԱՀ Ֆակուլտետներ ==