«Հայաստանի ազգային ագրարային համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== ՀԱԱՀ պատմական ակնարկ ==
 
[[1994]]<nowiki/>թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում կազմավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ [[ԽՍՀՄ]] Կենտգործկոմը և Ժողկոմխորհը [[1930]] թ. [[հուլիս]]ի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) [[Երևանի պետական համալսարան]]ի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել [[Երևան]]ի գյուղատնտեսական ինստիտուտը։ [[1932]] թ. արդեն Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում նաև մյուս մասնագիտությունների գծով։ [[1928]] թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ [[Անդրկովկաս]]ի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի [[հուլիս]]ի 12-ին իր աշխատանքները սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը։ Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ.Գ.Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա.Խանջյանը, Ա.Մռավյանը, Ս.Կասյանը, Ռ.Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ [[1931]] թ. [[հոկտեմբեր]]ի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ [[1932]] թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։
 
*[https://anau.am/index.php?option=com_content&view=article&id=54&Itemid=36 էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության]
 
2009Գիտության թ. գիտական կենտրոնի կազմում ստեղծվեցին միջազգային գիտական դրամաշնորհների, 2010 թ.` տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները։ Գիտական կենտրոնըդեպարտամենտը սերտորեն համագործակցում է ինչպես մեր երկրի գյուղատնտեսական բնագավառի, այնպես էլ միջազգային գիտական կենտրոնների հետ, որոնցից են ICARDA-ն, IPGRI-ն, IFPRI-ն, Հունաստանի գյուղատնտեսական հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը համակարգում է համալսարանում կատարվող ագրարային գիտահետազոտական աշխատանքները` վերահսկելով գիտական թեմաների ֆինանսական գործունեությունը, գիտական հետազոտությունների ընթացքն ու արդյունքների ներդրումը։
 
== Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն ==
2010 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որը 2013թ. վերանվանվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոն (ՏՏ և ԻԾ կենտրոն): Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը և առավել արդյունավետ կիրառմանը ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան գրադարանային գործի կազմակերպմանը և շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային հրատարակչական աշխատանքների իրագործմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, էլէկտրոնային դեկանատների գործունեության համակարգմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքի ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը:
 
== Ծանոթագրություններ ==