«Ածխաթթու գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: fa:کربن دی‌اکسید
չ r2.6.7) (Ռոբոտը փոփոխում է․: fa:دی‌اکسید کربن; cosmetic changes
Տող 1.
'''Ածխաթթվական գազ'''ը՝ CO2 [[ածխածնի երկօքսիդ]]ն է` ածխածնի և [[օրգանական միացություններ]]ի այրման վերջնական արդյունքը:
=== Ածխաթթվական գազի հատկանիշները ===
 
Ածխաթթնական գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր [[գազ]] է: Այդ պատճառով էլ այն կարելի է [[հեղուկ]]ի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ: '''Ածխաթթվական գազ'''ը կարելի է նաև հեղուկացնել` միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «[[չոր սառույց]]ի», որը ձեզ անպայման ծանոթ է:
 
=== Ածխաթթվի աղերը ===
 
'''Ածխաթթվական գազ'''ը լուծվում է ջրում՝ առաջացնելով [[ածխաթթու]], որը հիմքերի հետ գոյացնում է աղեր` [[կարբոնատներ]] և [[հիդրոկարբոնատներ]]: Դրանցից են մեզ բոլորիս լավ հայտնի [[սոդա]]ն` [[նատրիումի կարբոնատ]]ը (Na2CO3), և խմելու սոդան՝ [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ը (NaHCO3): Ածխաթթվի մյուս աղը` [[կալցիումի կարբոնատ]]ը (CaCO3)
 
=== Ածխաթթվի առաջացումը ===
 
Բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և միանգամից 3 ձևով` կավճի, կրաքարի և մարմարի: Այդ ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական գազ: Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների խառնարանների միջով` ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ: Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ:
 
=== Ածխաթթու գազը և բնապահպանությունը ===
 
Մթնոլորտում, հատկապես նրա վերին շերտերում, ածխաթթվական գազի պարունակության չնչին աճն ազդում է Երկրից Տիեզերք ջերմանցման բնական ընթացքի վրա, որի հետևանքով նկատվում է Երկրի միջին ջերմաստիճանի աճի միտում, որն այլ կերպ անվանում են [[ջերմոցային էֆեկտ]]: Վերջինիս դեմ պայքարը ներկայումս լուրջ էկոլոգիական խնդիր է: Օդում ածխաթթվական գազի քանակի չափավորությունը (մոտավորապես 0,03%) մարդու համար շատ կարևոր է, քանի որ այն թունավոր է:
Տող 19.
Ածխաթթվական գազը հիմնականում օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ գազավորված ըմպելիքներ, փրփրուն գինիներ, պահածոյված սննդամթերք պատրաստելու համար: Չոր սառույցը հիանալի սառնազդակ է, 2 անգամ ավելի արդյունավետ, քան սովորական սառույցը: Այն օգտագործվում է շուտ փչացող մթերքները պահպանելու և տեղափոխելու համար:
 
=== Կրակմարիչ ===
 
Ածխաթթվական գազը չի այրվում և այրմանը չի նպաստում. այդ հատկության շնորհիվ այն օգտագործվում է հրդեհները մարելու համար: [[Կրակմարիչ]]ները լիցքավորում են ածխաթթվական գազով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով: Այս դեպքում բալոնի վերին մասում ամրացվում է ծծմբական թթվով լցված սրվակ: Կրակմարիչը գործի դնելիս ծծմբական թթուն խառնվում է [[նատրիումի հիդրոկարբոնատ]]ի հետ: Փոխազդեցության հետևանքով անջատվում է ածխաթթվական գազ, որը հեղուկի հետ առաջացնում է շիթ և մեծ ճնշման տակ դուրս մղվում կրակմարիչից: Փրփուրը ծածկում է այրվող առարկայի մակերեսը, մեկուսացնում այն օդի թթվածնից և, այրումը դադարեցնելով, հանգցնում է կրակը:Ածխաթթվական գազը հայտնաբերել է հոլանդացի քիմիկոս [[Յա.վան Հելմոնտ]]ը 1620 թ-ին: [[Կրաքար]]ի վրա [[հանքային թթու]] ավելացնելով՝ նա ստացավ նոր «օդ» (գազ), որն անվանեց «անտառային օդ», քանի որ այդ գազը ստացվում էր նաև ծառերի այրումից: («Գազ» բառը ներմուծել է Հելմոնտը, որը հունարեն նշանակում է քաոս): Ածխաթթվական գազի բաղադրությունն առաջինը հաստատել է ֆրանսիացի քիմիկոս [[Ա.Լ.Լավուազիե]]ն:
[[Իտալիա]]յի [[Նեապոլ]] քաղաքի մոտ գտնվող «Շան քարանձավում» (այնտեղ մտնող շները սատկում են) և Ճավա կղզու «Մահվան հովտում» երկրի ընդերքից դուրս է գալիս ածխաթթվական գազ, որը, օդից ծանր լինելով, կուտակվում է անձավների գետնամերձ մասերում և շնչահեղձ անում այնտեղ հայտնված կենդանիներին:Այդ առումով ստորգետնյա բոլոր խոր անձավները վտանգավոր են. այդպիսի տեղերում հայտնվելիս պետք է զգուշանալ ածխաթթվական գազի պատահական կուտակումներից:
 
=== Արտաքին հղումներ ===
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=17, Հայկական Հանրագիտարան, Ածխաթթու գազ]
 
[[Կատեգորիա:Գազեր]]
Տող 48.
[[et:Süsihappegaas]]
[[eu:Karbono dioxido]]
[[fa:کربن دی‌اکسید کربن]]
[[fi:Hiilidioksidi]]
[[fr:Dioxyde de carbone]]