«Էվկլիդես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
Սկսած [[Պյութագորասականություն|պյութագորիզմի]] և [[Պլատոն|Պլատոնի]] ժամանկաշրջանից հանրահաշիվը, երաժշտությունը և աստղագիտությունը (այսպես կոչված «մաթեմատիկական գիտությունները» ավելի ուշ [[Բոետիոս|Բոետիոսի]] կողմից անվանված՝ [[Կվադրիվիում|Կվադրիվիումով]]) դիտարկվում էին որպես փիլիսոփայության ուսումնասիրության նախնական աստիճանի համար համակարգված մտածողության տեսակետ: Պատահական չէ, որ ավանդություն է ծագել, համաձայն որի պլատոնյան Ակադեմիայի մուտքի վրա կախված էր «Այստեղ չի մտնելու նա, ով չգիտի երկրաչափություն» գրությունը:
Երկրաչափական գծագրերը, որոնց վրա օգնական գծեր քաշելուց հետո, աներևույթ իրականությունը ակնհայտ էր դառնում, և որոնք ծառայում էին Պլատոնի ''Մենոնի'' և այլ [[Երկխոսություն|երկխոսությունների]] մեջ զարգացրած հիշողության ուսուցման պատկերազարդումների համար: Երկրաչափության առաջարկները այդ պատճառով էլ կոչվում են [[Թեորեմ|թեորեմներ]], որոնց իսկության ըմբռնման համար գծագիրը անհրաժեշտ է պատկերացնել ոչ միայն տեսողական զգայարանով, այլև «մտքի աչքերով»: Յուրաքանչյուր գծագիր, որը վերաբերում է թեորեմին, իրենից ներկայացնում է գաղափար՝ մենք մեր առջև տեսնում ենք այդ պատկերը, իսկ դատողություններ և եզրակացություններ անում ենք նրան համանման բոլոր պատկերների համար:
Էվկլիդեսի որոշ «պլատոնականությունը» կապված է այն բանի հետ, որը Պլատոնի ''Թիմեյի'' մեջ ուսումնասիրվող չորս տարրերին համապատասխանում են չորս կանոնավոր բազմանիստներն են (տետրաեդրը՝ կրակ, օկտաեդրը՝ օդ, իկոսաեդր՝ ջուր, խորանարդ՝ հող), և հինգերորդ բազմանիստը, դեդոկաեդրը, «իրենից տիեզերքի պատկերն է ներկայացնում»: Այս կապակցությամբ «Սկզբունքները» կարող են դիտարկվել որպես հինգ կանոնավոր բազմանիստերի կառուցման համար մնացած անհրաժեշտ հղումների և կապակցությունների ծավալում, որոնք կոչվում են այսպես կոչված «պլատոնյան մարմիններ», այս փաստի ապացույցը եզրափակվում է նրանով, որ բացի այս հինգից այլ մարմիններ չկան:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էվկլիդես» էջից