«Կարլ Ռոսսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: X-րդ դար → X դար oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 18.
 
== Կենսագրություն ==
[[1796]] թվականից աշխատել է Ռուսաստանում գործող իտալացի ճարտարապետ [[Վ․ Ֆ․ Բրեննայի]] մոտ։ 1802-1803 թվականներին սովորել է Իտալիայում։ [[1809]] թվականից աշխատել է [[Մոսկվա]]յում և [[Տվեր]]ում, [[1815]] թվականից՝ [[Պետերբուրգ]]ում, [[1816]] թվականից՝ Կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի գլխավոր ճարտարապետներից։ Այդ ժամանակից սկսվել է Ռոսսիի ստեղծագործական ծաղկման շրջանը, որի ընթացքում կերտվել են Պետերբուրգի կենտրոնը կերպավորող մի շարք ճարտարապետական անսամբլներ, որոնք XIX դարի ռուսական կլասիցիզմի քաղաքաշինության գագաթնակետն են։ Ռոսսին կառուցել է Ելագինի կղզու պալատա-պարտեզային համալիրը ([[1818]]-[[1822]] թթ.), Միխայլովյան պալատը ([[1819]]-[[1825|1825 թթ.]], այժմ՝ [[Ռուսական թանգարան]]), իր նախագծով իրագործել նույնանուն հրապարակի շինարարությունը, մարտակառքով պսակված կրկնակի հաղթակամարով գլխավոր շտաբի շենքով ([[1819]]-[[1829|1829 թթ.]]) ավարտել Դվորցովայա հրապարակի անսամբլը։ [[1816]]-[[1834]] թվականներին Ռոսսին կերտել է Պետերբուրգի կենտրոնի լավագույն անսամբլներից մեկը, որն ընդգրկում է Ալեքսանդրյան թատրոնը ([[1832]], այժմ՝ Լենինգրադի [[Ալեքսանդր Պուշկին|Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին]]ի անվան Դրամայի պետական ակադեմիական թատրոն), Թատերական փողոցը (այժմ՝ ճարտարապետ Ռոսսիի անվան), Ալեքսանդրյան (այժմ՝ Օստրովսկու անվան) և Չեռնիշովի կամրջի (այժմ՝ [[Լոմոնոսով Միխայիլ|Լոմոնոսով]]ի անվան) հրապարակները։ Վերջին խոշոր գործով՝ Սենատի և Սինոդի շենքերով ([[1829]]-[[1834|1834 թթ.]]) Ռոսսին ամբողջացրել է Սենատի (այժմ՝ [[Դեկաբրիստներ]]ի) հրապարակի ձևավորումը։ Ամպիրի տարբերակի ռուս ստեղծողներից Ռոսսիին բնորոշ է ճարտարապետական խնդիրների ընդգրկման լայնությունը (խոշոր անսամբլների նախագծումից մինչև ինտերիերների հարդարանքի մանրամասն մշակում), արտահայտիչ և ճոխ օրդերային հորինվածքները, ճարտարապետական ձևերի և քանդակային հարդարանքի (քանդակագործներ Մ․ Ս․ՊիմենովՍ․ Պիմենով, Վ․ Ի․ Դեմուտ-Մալինովսկի և այլք) ներդաշնակ համադրումը, նորարարական կոնստրուկտիվ հնարքների (օրինակ, մետաղական ծածկեր) կիրառումը։ Ռոսսիի գործերում արտացոլվել են [[1812|1812 թ.]]-ի [[1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմ|Հայրենական պատերազմ]]ի հաղթանակի գաղափարները։ Ռոսսին կառուցել է նաև [[Պավլովսկի շրջան|Պավլովսկ]]ում՝ պալատի գրադարանը ([[1822]]-[[1824|1824 թթ.]]) և Նիկոլաևյան դարպասը ([[1826]] թ.), [[Նովգորոդ]]ում՝ Յուրևի Գլխավոր շտաբի շենքը ([[1819]]-[[1829|1829 թթ.]]) [[Լենինգրադ]]ում, հատված մենաստանի զանգակատունը ([[1838]]-[[1841|1841 թթ.]]), Պետերբուրգում՝ Ձմեռային պալատում ձևավորել է [[1812|1812 թ.]]-ի Հայրենական պատերազմի սյունասրահը (1826 թ., որը 1837 թվականի հրդեհից հետո վերականգնել է [[Վասիլի Ստասով|Վ․ Պ․ Ստասովը]])։
 
== Ծանոթագրություններ ==