«Իսլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 359.
 
Իսլանդիան համարվում է տարածաշրջանի ամենազարգացած ծովային տրանսպորտային ենթակառուցվածքներ ունեցող երկրներից մեկը։ Նշանավոր են [[Աքուրեյրի|Աքուրեյրիի]], [[Ռեյկյավիկ|Ռեյկյավիկի]] և [[Կեֆլավիկ|Կեֆլավիկի]] նավահանգիստները։ Կայուն առաջընթացի միտում ունի նաև [[Խողովակաշար|խողովակաշարային տրանսպորտը]]։
 
=== Զբոսաշրջություն ===
{{Հիմնական|Իսլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ}}[[Զբոսաշրջություն|Օտարերկրյա զբոսաշրջիկներին]] մատուցվող ծառայությունների ոլորտը երկար տարիներ եղել է Իսլանդիայի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, որին բաժին է ընկել ամբողջ [[Համախառն ներքին արդյունք|Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)]] ոչ ավելի քան 2 %-ը։ Մինչ [[1980-ականներ|1980-ականների սկիզբը]] Իսլանդիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը չի գերազանցել 80 հազարը։ Ներկայումս այդ թիվն ունի աճի միտում․ դարասկզբին արդեն զբոսաշրջիկների թիվը գերազանցում էր Իսլանդիայի մշտական բնակչության թվաքանակին (300 հազար): Իսլանդիայում զբոսաշրջության զարգացմանը միտված գործողությունները տարեց տարի աննշան կերպով աճում են։
 
Օրինակ՝ [[2003|2003-ից]] [[2010|2010 թվականներին]] օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը տարեց տարի աճել է 6 տոկոսով, իսկ 2010-ից 2014 թվականներին՝ միջինում 20 տոկոսով։ 2015 թվականին աճի ցուցանիշը շարունակվել է, իսկ հունվար-փետրվար ամիսներին արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Ազգային զբոսաշրջության խորհրդի վիճակագրության համաձայն՝ Իսլանդիայի ցամաքային տարածք մուտք գործած քաղաքացիների թիվը 2014 թվականին հասել է շուրջ 4,5 միլիոնի։ Զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիների թիվը 2014 թվականի տվյալներով կազմել է 21 600 մարդ։ Այն կազմում է Իսլանդիայի ընդհանուր աշխատուժի գրեթե 12 տոկոսը, իսկ զբոսաշրջության ուղղակի ներդրումը երկրի տնտեսության ՀՆԱ-ում այժմ կազմում է մոտ 5 տոկոս։
 
[[Իսլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իսլանդիայի օբյեկտները]] թվով 2-ն են (2014 թվականի դրությամբ), որը կազմում է ընդհանուր թվի 0,2 % -ը (1073-ը՝ 2017 թվականին)։ Օբյեկտները ցանկում ներառված են մշակութային չափանիշներով։ Բացի այդ, 2014 թվականի դրությամբ Իսլանդիայի տարածքում են գտնվում ևս 7 օբյեկտ, որոնք [[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության ցանկում]] ընդգրկվելու թեկնածուներ են։ Իսլանդիայի Հանրապետությունը վավերացրել է համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան [[1995]] թվականի դեկտեմբերի 19-ին։ Իսլանդիայի առաջին 3 օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 2004 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանում։ Համաշխարհային ժառանգության օբյեկտների թվում են Տինգվեդլիր ազգային պարկը և [[Սուրտսեյ|Սուրտսեյ անմարդաբնակ կղզին]]։
 
== Ժողովրդագրություն ==
Տող 529 ⟶ 536՝
Իսլանդիայի աշխարհագրական դիրքը հրաշալի պայմաններ է ստեղծում [[Լեռնադահուկային սպորտ|լեռնադահուկային սպորտի]], [[Ձկնորսություն|ձկնորսության]], [[Ձիասպորտ|ձիասպորտի]], [[Սահք|ձնասահքի]] և [[Ժայռամագլցում|ժայռամագլցման]] համար։ Վերջինս համարվում է նաև [[Լեռնադահուկային սպորտ|լեռնադահուկային սպորտի]] կենտրոններից մեկը։ Թեև երկրի շրջակա միջավայրը, ընդհանուր առմամբ, գոլֆի համար նպաստավոր չէ, այնուամենայնիվ կղզու բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս ստորտաձևի նկատմամբ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ տոկոսային հարաբերակցությամբ Իսլանդիայում [[Գոլֆ|գոլֆը]] շատ ավելի տարածված է, քան [[Շոտլանդիա|Շոտլանդիայում]] (300 հազարից 17 հազարը)<ref>{{cite news|url=http://www.thejournal.co.uk/sport/other-sport/golf/tee-midnight-sun-reykjavik-4449000|title=Ռեյկյավիկը կեսօրի արևի տակ|last=|first=|date=հունիսի 25, 2013|work=|accessdate=մայիսի 4, 2016|via=}}</ref>: Ամեն տարի Իսլանդիայում անցկացվում է գոլֆի միջազգային մրցաշար։
 
Իսլանդիայում նաև մեծ տարածքում ունի [[Ձկնորսություն|ձկնորսությունն]] ու [[Լող|լողը]]։ Իսլանդացի Ֆիան Պաուլը [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]] գրանցված է որպես [[Համաշխարհային օվկիանոս|չորս օվկիանոսների ջրային ավազանն]] ամենաարագը հատած լողորդ։ Հեծանվասպորտը մեծ տարածում է գտել անկախության համար պայքարի ժամանակաշրջանում՝ ազգայնական քաղաքական գործիչների խրախուսմամբ<ref>{{cite web|url=http://sr.is/Stofnun_og_saga_SR.htm|title=Skotfélag Reykjavíkur|archiveurl=https://web.archive.org/web/20071013013843/http://sr.is/Stofnun_og_saga_SR.htm|archivedate=13 October 2007|accessdate=2 September 2007|deadurl=yes|df=dmy}}</ref>։ Մինչ օրս այն արդիական է և նորաոճ։ [[Շախմատ]]<nowiki/>ը ևս իսլանդացիների շրջանում տարածված սպորտաձև է։ [[1972|1972 թվականին]] [[Ռեյկյավիկ|Ռեյկյավիկը]] հյուրընկալել է [[ԱՄՆ|Միացյալ Նահանգների]] ներկայացուցիչ [[Բոբբի Ֆիշեր|Բոբբի Ֆիշերի]] և գործող չեմպիոն, [[ԽՍՀՄ]] ներկայացուցիչ [[Բորիս Սպասկի|Բորիս Սպասկիի]] միջև տեղի ունեցած [[Շախմատի աշխարհի առաջնություն 1972|դարի առաջնությունը]]։ Չնայած բնակչության փոքր թվաքանակին՝ Իսլանդիան աշխարհին տվել է մի շարք գրոսմայստերներ։ 2008 թվականի տվյալներով նրանց թիվը եղել է ութը։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիա» էջից