«Ոգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4427 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
== Ծագում ==
Ոգիների [[պաշտամունք]]ը ծագել է նախնադարյան հասարակարգում և հետագայում դարձել [[կրոն]], հավատքների բաղադրատարր։ Ոգիների մասին դատողություններն ու պատկերացումները սովորաբար [[առասպել]]աբանական են և չեն ենթարկվում [[Տրամաբանություն|տրամաբանության]] օրենքներին։ Որոշ ժողովուրդների, այդ թվում հին հայերի հավատքում, ոգիներն համարվել են չար՝ այսինքն մարդուն վնասող և բարի՝ մարդուն օգնող, հովանավորող։ Ոգիների մասին հին հավատքը պահպանվել է ժողովրդական ավանդազրույցներում, դրանց միջոցով՝ նաև [[գրականություն|գրականության]] և [[կերպարվեստ]]ի մեջ։
 
== Ոգի հասկացությունը որպես անիրական (ոչ նյութական) մատերիա ==
Ոգին ըստ էության, մարմնից անջատված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված մարդկային հոգին է: Ի հակադրություն, իրական մատերիայի (մարդկային մարմնի) հետ սերտ կապակցված հոգու՝ ոգին զուտ վերացական, ոչ նյութական՝ այսինքն անիրական մատերիական որակ է: Ոգին իր գոյության ընթացքում՝ ի տարբերություն հոգեկանի, ըստ իր բնութագրական էությունների փոփոխություն չի կրում և մնում է այնպիսին՝ ինչպիսին անջատվել է մահացած մարմնից: 
 
Ըստ հին կրոնական և ժողովրդական հավատալիքների՝ ոչ նյութական մատերիական գոյացություններ համարվող ոգիական էությունները, երկար ժամանակ (մոտ 3 օր) գտնվում են իրենց նախատիպի՝ տվյալ հոգին կրողի (իրական մատերիական մարդ անհատի) մահացած մարմնի բիոէներգետիկ դաշտում և միայն այդ անորոշ անցումային (ինկուբացիոն) ժամանակահատվածը հաղթահարելուց հետո վերջնական անջատվում են նրանից և սկսում իրենց ինքնուրույն գոյությունը անիրական մատերիայում կամ այսպես կոչված <հանդերձյալ աշխարհում>: Ոգիական անիրական մատերիական գոյացությունների որոշ ձևեր՝ հատկապես ինքնասպանություն գործած, կամ իրական մատերաիական կյանքում իրենց հոգուն հարազատ հույժ կարևոր գործեր կիսատ թողած անհատների ոգիական էությունները, դժվարությամբ են կտրվում իրական մատերիական աշխարհից և համակերպվում անիրական մատերիական աշխարհին: Այդպիսի ոգիական գոյացություններին ժողովրդական մեկնաբանությամբ անվանում են ուրվականներ, որոնք համարվում են իրենց կենդանի տոհմակիցների հովանավորներն ու աջակիցները, իսկ եթե չեն արժանացել ապրողների կարեկցանքին ու ողորմածությանը՝ հանդես են գալիս որպես վրեժխնդիր ու պատժող ուժեր: Մարդկային հին կրոնական հավատալիքներում (բուդաիզմ, մազդեականություն, հուդաիզմ և այլն) ոգիական ոչ նյութական գոյացությունները կոչվել են <ֆրավաշիներ>, որոնք հանդիսանում էին մեռած մարդկանց հոգիների ոչ նյութական կրողները և նրանց շարունակողները հանդերձյալ աշխարհում, ու անհուն, մեծաքանակ բազմություն էին կազմում այդ անիրական մատերիայում:
 
Փիլիսոփայության մեջ այն բոլոր ուսմունքներին, որոնք սուբստանց են համարում հոգևորի շարունակություն համարվող ոգեղենի գոյությունը, ընդունված է կոչել <Սպիրիտուալիզմ>: Սպիրիտուալիզմը որպես փիլիսոփայական տերմին առաջին անգամ օգտագործել է Վ. Կուզենը, հետագայում Սպիրիտուալիստական են կոչվել XIX-XXդ.դ. ֆրանսիական և իտալական փիլիսոփայության մի շարք ուղղություններ: Ըստ էության Սպիրիտուալիստական են նաև Պլատոնի, Գ. Լայբնիցի, Ջ. Բերկլերի և ուրիշների փիլիսոփայական պատկերացումները անիրական մատերիայի մասին:
 
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ./
 
== Չար ոգիներ ==
Անանուն մասնակից