«Իսլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 524.
 
== Խոհանոց ==
{{հիմնական|Իսլանդական խոհանոց}}
[[Պատկեր:Thorramatur.jpg|մինի|262x262փքս|Թորամատուրն իսլանդական խոհանոցի ազգային ճաշատեսակներից է։ Այն հիմնականում մատուցվում է ընթրիքի ժամանակ։]]
Իսլանդական ազգային խոհանոցի հիմքում ընկած է [[Ծովամթերք|ծովամթերքը]], [[Ոչխար|գառան միսն]] ու [[Կաթնամթերք|կաթնամթերքը]], իսկ որոշ չափով նաև [[Բույսեր|բույսերն]] ու [[Համեմունքներ|համեմունքները]]։ Կղզու կլիմայական պայմանները հնարավորություն չեն ընձեռում աճեցնել [[Միրգ|մրգեր]] կամ [[Բանջարեղեն|բանջարեղեններ]] և դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջիններս իսլանդական խոհանոցի ճաշատեսակների բաղադրիչներ չեն, թեև [[Ջերմոցներ|ջերմոցային պայմաններում]] աճեցված սննդամթերքների կիրառումը վերջին տարիներ լայն տարածում է գտել Իսլանդիայում։ Թարամատուրը իսլանդական խոհանոցի ազգային ճաշատեսակն է, որի գլխավոր բաղադրամասը անասունի գանգն է։ Վերջինս լայնորեն պատրաստվում է թորի (հունվարի և փետրվարի միջև ընկած ամիսը) ամսին՝ [[Ամանոր|Ամանորյա տոների]] կապակցությամբ։ Ավանդական կերակրատեսակների շարքում է սկիրը ([[կաթնաթթվային մթերք]]), հաուկարլը (պահածոյացված [[Շնաձկներ|շնաձուկ]]), ոչխարի գանգ, սև պուդինգը, ֆլատկական, չորացրած ձուկը, մուգ կարտոֆիլային հացը և այլն<ref name="Icelandic delicacies">{{cite web|url=https://www.travelade.com/iceland/stories/the-ultimate-guide-to-icelandic-delicacies-part-one/|title=Իսլանդիայի ազգային խոհանոց|last1=Թորկելդոտիր|first1=Նինա|date=|website=Travelade|publisher=|accessdate=ապրիլի 18, 2017}}</ref>։
 
Նախաճաշն Իսլանդիայում կազմված է [[Նրբաբլիթային տեսակավորում|նրբաբլիթներից]], [[Հացահատիկային բույսեր|հացահատկից]], [[Միրգ|մրգեղենից]] և [[Սուրճ|սուրճից]], իսկ ճաշը, որպես կանոն, ներկայացված է [[Շվեդական սեղան|շվեդական սեղանի]] տեսքով։ Իսլանդացիների մեծամասնության համար ընթրիքը սովորաբար ներառում է ձկան կամ գառան միս։ Ամենատարածված ձկնատեսակներն են [[Ձողաձուկազգիներ|ձողաձուկը]], [[Սաղմոնաձկներ|սաղմոնը]], [[Պիկշա|պիկշան]] և այլն։ Այն հաճախ պատրաստվում է տարբեր ձևերով՝ ապխտած, թթու, խաշած կամ չորացրած։ Մսատեսակներից ամենատարածվածը գառան միսն է, որը որպես կանոն լինում է ծխեցված և պահվում է աղաջրի մեջ։ Ավանդական կերակրատեսակներում օգտագործվում է ոչխարի մարմնի յուրաքանչյուր մաս։ Օրինակ՝ սլատուրը բաղկացած է արյան մեծ ներծծված մսից և մատուցվում է ոչխարի ստամոքսի հետ։ Տարածված կերակրատեսակների թվին են պատկանում խաշած [[Կարտոֆիլ|կարտոֆիլը]] (կամ պյուրեն), թթու կաղամբը, կանաչ լոբին, տարեկանի հացը և այլն։ Իսլանդիան մեկ շնչի հաշվով բաժին հասնող սուրճի ցուցանիշով աշխարհում գտնվում է երրորդ տեղը (2016 թվականի տվյալներով)<ref>{{Cite news|url=https://www.bbc.com/news/business-43742686|title=Սուրճ․ ովքե՞ր են խմում ամենաշատը։|last=Ջոն|first=Լոռա|date=2018-04-13|work=BBC News|language=բրիտանական անգլերեն|access-date=2018-05-13|via=}}</ref>: Իսլանդացիները սրճում են նախաճաշից և ճաշից հետո կամ կեսգիշերին՝ թեթև քաղցրեղենի հետ մեկտեղ։ Զովացուցիչ խմիչքներից ամենատարածվածը կոկա կոլան է։
 
== Սպորտ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիա» էջից