«Կոմպոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
*Մրգային պահածոներ, որոնք տարբերվում են օշարակային եփուկներից շաքարի քիչ պարունակությամբ և ջերմային մշակման ժամանակով։
*Սառը և տաք աղանդերային խմիչքներ՝ թարմ, չորացրած կամ սառեցրած մրգերից, եփված շաքարով ու համեմունքներով ավելացված ջրում։
*Մասեդուան-կոմպոտ, որը նկարագրված է [[Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան]]ում, այն աղանդերային կերակուր է՝ թարմ և քիչ եփված մրգերի խառնուրդ, որը լցվում է ամեն մրգի և հատապտղի համար առանձին պատրաստված օշարակի մեջ։ «Ճիշտ» պատրաստված մասեդուանը պետք է պարունակի միայն մեկ եղանակին հատուկ մրգեր։ Հետևաբար, մասեդուանը կարող է լինել ձմեռային, գարնանային, ամառային և աշնանային։ Մասեդուանի պատրաստման համար օգտագործում են կեղևից և կորիզներից մաքրված մրգեր, դրանք խորանարդաձև կտրատվում են միևնույն չափերով, իսկ չափը որոշվում է բաղադրության մեջ մտնող ամենափոքր մրգի չափսով։ Խոշոր մրգերը թեթևակի եփվում են շաքարի օշարակի մեջ, նուրբ հատապտուղներն ու շատ հյութալի մրգերն ավելացվում են թարմ վիճակում։ 18-րդ դարի ֆրանսիական բաղադրատոմսի բնօրինակում հատապտղամրգային խառնուրդին ավելացրել են նաև պաղպաղակ։[[պաղպաղակ]]։
 
Մասեդուանը մատուցում են բաժակների մեջ՝ սառը վիճակում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոմպոտ» էջից