«Կոկոսյան արմավենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
Կոկոսի ընկույզն ունի քարի նման ամուր կճեպապատյան, որը ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, դրա շնորհիվ ընկույզը չի սուզվում ջրում։ Տերևների երկարությունը 3–6,5 մ է, իսկ լայնությունը՝ 1 մ։ Ծառը պտղակալում է աճման 7–10 տարում, մեկ ծառից ստացվում է 20–60 պտուղ։ Պտուղները կախվում են ճյուղերից փնջերով, հասունանում են շատ դանդաղ, ամբողջ տարվա ընթացքում։ Ծառը ապրում է 100, իսկ առանձին տեսակներ մինչև 140 տարի, բերքատվությունը բարձրանում է 20 տարուց հետո։ Պտուղը՝ կոկոսյան ընկույզը (հնդընկույզ) արտաքինից նման է կիտրոնի, բայց շատ ավելի խոշոր։ Միջին քաշը հասնում է 1–12 կգ։ Նպաստավոր կլիմայական պայմաններում աճած բարձր ծառերը տալիս են 100–300 ընկույզ։ Չհասունացած ընկույզի միջուկում կուտակվում է մոտ 0,5 լիտր թափանցիկ, թթվաքաղցր, հաճելի համով ու սառը հեղուկ «կոկոսի ջուր», որը հագեցնում է մարդու ծարավը։ Պտղի հասունացման հետ միասին միջուկի հեղուկի բաղադրության մեջ ավելանում է յուղը։ Բնիկները նրան անվանում են կոկոսի կաթ և օգտագործում կովի կաթի փոխարեն։ Կոկոսի կաթը պարունակում է 27 % ճարպայուղ, 6% ածխաջրեր, 4 % սպիտակուց։ Ընկույզի հասունացման ժամանակ միջուկի պարունակությունը պնդաում է՝վերածվելով սպիտակ, պինդ զանգվածի, որը կոչվում է կոպրա։ Կոպրան ընկույզի միջուկի պնդացած յուղն է, որի համը հիշեցնում է հունական ընկույզին։ Մեկ ընկույզի միջուկում կոպրայի պարունակությունը հասնում է մոտ 165 գ–ի։ Չորացրած կոպրայի վերանշակումից ստացվում է կոկոսի յուղ, որը կազմում է կոպրայի կշռի 65 %–ը, իսկ 35 %–ը քուսպն է։ Կոպրան շատ թանկ է գնահատվում համաշխարհային շուկայում։ Նրանից ստացված կոկոսի յուղը մեծ կիրառություն ունի սննդի արդյունաբերության, հատկապես մարգարինի, օճառի և մոմի արտադրության մեջ։ Կոկոսի յուղից արտադրած բարձր որակի օճառը հայտնի է «կոկոսի օճառ» անունով։ Կոպրայից ստացված քուսպը օգտագործվում է որպես սննդարար անասնակեր։ Կոպրայի հիմնական արտադրողներն են հարավ–արևելյան Ասիայի երկրները։ Համաշխարհային շուկա կոպրա արտահանող գլխավոր երկրներն են Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Շրի–Լանկան։Շատ ջերմասեր բույս է՝ սիրում է տաք, բայց խոնավ կլիմա, շատ լավ աճում է արևադարձային գոտու օվկիանոսների և ծովերի մերձափնյա խոնավ ու ավազոտ վայրերում։ Նրա պլանտացիաները հիմնականում գտնվում են օվկիանոսների և ծովերի մերձափնյա ցածրադիր շրջաններում։ Որքան ցածր է տեղանքը, այնքան փարթամ է բույսը և խոշոր պտուղները<ref>Կ․Հ․Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}