«Կոկոսյան արմավենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 17.
| ncbi = 13894
}}
'''Կոկոսյան արմավենի''' ({{lang-lat|Cocos nucifera}}), [[արմավենիներ]]ի ընտանիքի բույս։ Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ։ Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված։ Պտուղը կորիզապտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30x20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում); Պտղի արտաքին թաղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները։ Ընկույզի պատյանը արտաքին կողմից ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, որից ստացվում են շատ ամուր թել, այն համաշխարհային շուկայում հայտնի է «կայրա» անունով։ Կայրան աչքի է ընկնում ոչ միայն ամրությամբ այլև առանձգականությամբ և դիմացկունությամբ։ Դրանից գործում են պարան, խսիր, ցանցեր, հագուստ, գլխարկ, պատրաստում են խոզանակ, առագաստներ։ Որպես հումք կայրայի օգտագործումը մեծ չափերի է հասնում Հնդկաստանում, Շրի–Լանկայում, Ինդոնեզիայում։ Այդ երկրներում կայրայից պատրաստված խոզանակները արտահանվում են աշխարհի բազմաթիվ երկրներ։ Տերևները որպես շինանյութ անփոխարինելի են արևադարձային երկրների բնակիչների շենքերի տանիքները ծածկելու համար։ Տերևներից և ցողունից պատրաստում են թեթև և հարմար դռներ, միջնապատներ։ Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի [[էնդոսպերմ]]ը սկզբում թափանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն [[էմուլսիա]]յի, այնուհետև խտանում է և կոշտանում։
 
Հասուն էնդոսպերմը պարունակում է 30—35% յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխնիկական յուղերի ստացման համար։ Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ [[կոկոսյան կաթ]]ը, օգտագործվում է սննդի մեջ։ [[Ծաղկաբույլ]]ի հյութից ստանում են [[շաքար]], [[օշարակ]], [[գինի]]։ Պտուղների թաղանթի թելերից, ինչպես նաև տերևների թելիկներից, պատրաստում են ճոպաններ, խոզանակներ և այլն։ [[Բնափայտ]]ը արժեքավոր շինանյութ է։ Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձերում, հիմնականում [[Ֆիլիպիններ]]ում, [[Մալայան արշիպելագ]]ի կղզիներում, Մալակա թերակղզում, [[Հնդկաստան]]ում։ Մշակվում է նաև [[Սև ծով]]ի ափին։
 
== Նկարագրություն ==
 
Կոկոսի ընկույզն ունի քարի նման ամուր կճեպապատյան, որը ծածկված է սպունգանման թելավոր թաղանթով, դրա շնորհիվ ընկույզը չի սուզվում ջրում։ Տերևների երկարությունը 3–6,5 մ է, իսկ լայնությունը՝ 1 մ։ Ծառը պտղակալում է աճման 7–10 տարում, մեկ ծառից ստացվում է 20–60 պտուղ։ Պտուղները կախվում են ճյուղերից փնջերով, հասունանում են շատ դանդաղ, ամբողջ տարվա ընթացքում։ Ծառը ապրում է 100, իսկ առանձին տեսակներ մինչև 140 տարի, բերքատվությունը բարձրանում է 20 տարուց հետո։ Պտուղը՝ կոկոսյան ընկույզը (հնդընկույզ) արտաքինից նման է կիտրոնի, բայց շատ ավելի խոշոր։ Միջին քաշը հասնում է 1–12 կգ։ Նպաստավոր կլիմայական պայմաններում աճած բարձր ծառերը տալիս են 100–300 ընկույզ։ Չհասունացած ընկույզի միջուկում կուտակվում է մոտ 0,5 լիտր թափանցիկ, թթվաքաղցր, հաճելի համով ու սառը հեղուկ «կոկոսի ջուր», որը հագեցնում է մարդու ծարավը։ Պտղի հասունացման հետ միասին միջուկի հեղուկի բաղադրության մեջ ավելանում է յուղը։ Բնիկները նրան անվանում են կոկոսի կաթ և օգտագործում կովի կաթի փոխարեն։ Կոկոսի կաթը պարունակում է 27 % ճարպայուղ, 6% ածխաջրեր, 4 % սպիտակուց։ Ընկույզի հասունացման ժամանակ միջուկի պարունակությունը պնդաում է՝վերածվելով սպիտակ, պինդ զանգվածի, որը կոչվում է կոպրա։ Կոպրան ընկույզի միջուկի պնդացած յուղն է, որի համը հիշեցնում է հունական ընկույզին։ Մեկ ընկույզի միջուկում կոպրայի պարունակությունը հասնում է մոտ 165 գ–ի։ Չորացրած կոպրայի վերանշակումից ստացվում է կոկոսի յուղ, որը կազմում է կոպրայի կշռի 65 %–ը, իսկ 35 %–ը քուսպն է։ Կոպրան շատ թանկ է գնահատվում համաշխարհային շուկայում։ Նրանից ստացված կոկոսի յուղը մեծ կիրառություն ունի սննդի արդյունաբերության, հատկապես մարգարինի, օճառի և մոմի արտադրության մեջ։ Կոկոսի յուղից արտադրած բարձր որակի օճառը հայտնի է «կոկոսի օճառ» անունով։ Կոպրայից ստացված քուսպը օգտագործվում է որպես սննդարար անասնակեր։ Կոպրայի հիմնական արտադրողներն են հարավ–արևելյան Ասիայի երկրները։ Համաշխարհային շուկա կոպրա արտահանող գլխավոր երկրներն են Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Շրի–Լանկան։Շատ ջերմասեր բույս է՝ սիրում է տաք, բայց խոնավ կլիմա, շատ լավ աճում է արևադարձային գոտու օվկիանոսների և ծովերի մերձափնյա խոնավ ու ավազոտ վայրերում։ Նրա պլանտացիաները հիմնականում գտնվում են օվկիանոսների և ծովերի մերձափնյա ցածրադիր շրջաններում։ Որքան ցածր է տեղանքը, այնքան փարթամ է բույսը և խոշոր պտուղները<ref>Կ․Հ․Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984</ref>։
 
{{ՀՍՀ}}