«Ձայնագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
 
[[Պատկեր:Rfel vsesmer front.png|մինի]]
'''Ձայնագիտություն''', ակուստիկա, նեղ իմաստով՝ ուսմունք ձայնի մասին, լայն իմաստով՝ [[ֆիզիկա]]յի բնագավառ, որն ուսումնասիրում է հաճախականությունների ընդարձակ տիրույթի առաձգական տատանումներն ու ալիքները, դրանց փոխազդեցությունը նյութի հետ, ինչպես նաև այդ տատանումների (ալիքների) կիրառությունները։ Ձայնագիտությունը գիտելիքների հնագույն բնագավառներից է ծագել է խոսքի ու լսողության, երաժշտական ձայների ու գործիքների հետ կապված երևույթները բացատրելու համար։ Դեռևս [[Հույներ|հույն]] [[փիլիսոփա]] ու [[մաթեմատիկոս]] [[Պյութագորաս]]ը ([[6-րդ դար]] մ. թ. ա.) կապ է հայտնաբերել տոնի բարձրության և լարի կամ փողի երկարության միջև։ [[Արիստոտել]]ը ([[4-րդ դար]] մ. թ. ա.) նկատել է, որ ձայնի տարածումը կապված է միջավայրի սեղմման և նոսրացման, իսկ արձագանքը՝ անդրադարձման հետ։ [[Միջնադար]]ում Ձայնագիտության զարգացումը դադարում է և նորից առաջընթաց է ապրում միայն Վերածնության դարաշրջանից ըս- կըսած։սկսած։ Ձայնագիտության զարգացման պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի։ Առաջին փուլը ([[17-րդ դար]]ի սկիզբ-[[18-րդ դար]]ի սկիզբ) ընդգրկում է երաժշտական տոների, դրանց աղբյուրների (լար, փող), ձայնի տարածման արագության հետազոտությունները։ Գ. [[Գալիլեո Գալիլեյ|Գալիլեյ]]ը և [[ֆրանսիա]]ցի գիտնական Մ. Մերսենը սահմանել են լարի տատանումների ճշգրիտ քանակական օրենքները։ Երկրորդ փուլում ([[18-րդ դար|18-րդ դարի]] սկիզբ-[[20-րդ դար|20-րդ դարի]] սկիզբ) ՁայնագիտությանՁայնագիտությունը զարգանում է իբրև մեխանիկայի բաժին։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=689}}
184 446

edits