«Վալդենսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Վալդենսներ''' ({{lang-lat|valdenses}}, հայտնի էին նաև «Լիոնի աղքատներ» անունով), կրոնական շարժում միջնադարյան [[Եվրոպա]]յում։ XII դարի վերջին քառորդին վալդենսների շարժումը սկզբնավորվել է Հարավային [[Ֆրանսիա]]յի չքավոր գյուղացիության և արհեստավորների մեջ, այնուհետև տարածվել Հյուսիսային [[Իտալիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Չեխիա]]յում, [[Իսպանիա]]յում։
 
Շարժման հիմնադիրն ու անվանադիրն է [[լիոն]]ցի վաճառական [[Պիեռ Վալդո]]ն, որի հիմնած ([[1176|1176 թ.]]) «կատարյալներ» կոչվող համայնքը ուխտել է ձերբազատվել ընտանիքից ու մասնավոր սեփականությունից, չմտահոգվել գալիք օրերի մասին։ Ավելի ուշ ձևավորված «հավատացյալների» համայնքը պահպանել է ընտանիքն ու սեփականությունը։
 
Վալդենսների աղանդն իր մեջ պարունակում էր կաթոլիկ եկեղեցու և ֆեոդալական շահագործման դեմ հասարակական-քաղաքական բողոքի տարրեր։ Վալդենսների ուսմունքը շատ ընդհանրություններ ունի կաթարների, մասնավորապես՝ [[ալբիգոյցիներ]]ի ուսմունքի հետ։ Գոյություն ունեցող աշխարհը համարում էին չարի ծնունդ, պապին անվանում էին սատանայի տեղապահ, մերժում կաթոլիկ հոգևորականությունը, խաչի երկրպագությունը, մկրտությունը և այլն։ Կոչ էին անում վերականգնել քրիստոնեության նախնական սկզբունքները, համայնքի անդամների միջև հավասարությունը, քարոզում էին ոչ թե ընդունված լատիներենով, այլ մայրենի լեզուներով։
 
Վալդենսների ուսմունքը դատապարտել է Լատերանի IV տիեզերական ժողովը ([[1215|1215 թ.]])։ Սեքստոս IV պապը (XV դ.) խաչակրաց դաժան արշավանք է ձեռնարկել նրանց դեմ։ Վալդենսների համատարած կոտորածներն ու հալածանքները կրկնվել են [[1545|1545 թ.]], [[1655]] և [[1865|1865 թթ.]]-ին։ Վալդենսների փոքրաթիվ խմբեր տակավին գոյատևում են Ֆրանսիայում, [[Շվեյցարիա]]յում և Իտալիայում։ Վալդենսյան եկեղեցին համարում է իրեն բողոքական եկեղեցիների ճյուղերից մեկը՝ հարելով կալվինիզմին<ref>http://www.newadvent.org/cathen/15527b.htm</ref>։
 
== Ծանոթագրություններ ==