«Հացի ծառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
 
 
'''Հացի ծառ''' կամ '''արտոկապուս''', աճում բույս, որի հայրենիքը հին աշխարհի արևադարձային շրջաններն են։ Պատկանում է թթազգիների ընտանիքին։ Այն բավականին մեծ ծառ է՝ 18—35 մ բարձրությամբ։ Ունի մեծ ու ընդարձակ ճյուղեր՝ ծածկված կաշենման, ճեղքված խոշոր տերևներով, պտուղները ձվաձև են՝ 10—15 սմ տրամագծով, մոտավորապես դդումի մեծության, որոնք կարճ կոթուններով լինում են ծառի բնի կամ հաստ ճյուղերի վրա։ Խակ ժամանակ պտուղները կանաչ են, հասունանալիս դեղնում են։ Աճում է Հարավ-արևելյան [[Ասիա]]յի արևադարձային շրջաններում։ Այս ծառի [[պտուղ]]ներից տեղացիները թխում են հատուկ հաց, որը իր որակով չի զիջում [[հաց|սովորական հացին]] և ունի բուժիչ հատկություններ, քանի որ պարունակում է [[վիտամիններ]] (վիտամին B)։ Այն պարունակում է 28 % [[ածխաջրեր]], [[աղեր]]: Մեծ ծառը տարեկան տալիս է 50—100 պտուղ։
 
Արտաքին տեսքով տարբերվում է սովորական [[Հացենի|հացենուց]]։
14–րդ դարում [[Ցեյլոն]] այցելած եվրոպացի ճանապարհորդ [[Ջոն Մարինո|Ջոն Մարինոն]] գրում է․
 
{{քաղվածք|Այդ հիանալի ծառի պտուղները աճում են բնի և ոչ թե ճյուղերի վրա, ունեն զարմանալի տեսք։ Այնքան մեծ են, որ կարծես մեծ գառի կամ 3 տարեկան երեխայի գլուխ լինեն։ Ծառի տեսքը իրոք որ արտասովոր է, կարճ կոթունների միջոցով ուղղակի ծառի բնին ամրացած են խոշոր, մինչև 25 կգ կշիռ ունեցող պտուղները|}}:
 
== Պատմություն ==
Օվկիանոսում հացի ծառը մշակում են հնագույն ժամանակներից։ Պտուղները հավաքելուց հետո բնիկներն այն սրածայր փայտով ծակծկում են և մեկ գիշեր թողնում բաց օդում, որպեսզի պտղի մեջ սկսվի [[խմորում]]ը։ Հաջորդ օրը դասավորում են հատուկ հորերում և ծածկում, որտեղ պտուղները դիմանում են երկար ժամանակ։ Պտղի [[միջուկ]]ը շաղախում են ջրով, ավելացնում կոկոսի յուղ, ապա պատրաստի [[խմոր]]ը թխում վառարանում կամ հատուկ քարերի վրա․ հենց այդ թխվածքն էլ բնիկների [[հաց]]ն է։ Երիտասարդ հացի ծառի կեղևից ստանում են թելեր, որից պատրաստում են գործվածք, հագուստ և կենցաղային այլ իրեր։ Հացի ծառը հրաշալի դեկորատիվ [[բույս]] է, նրա վրա ձևավորվում է հսկայական կանաչ սաղարթ, որն առաջացնում է շատ լավ ստվեր և զարդարում արևադարձային երկրների քաղաքների պուրակներն ու այգիները։ Հացի ծառի տերևներով կերակրում են այծերին, իսկ ամուր, գեղեցիկ բնափայտը, օգտագործվում է որպես [[շինանյութ]]։ [[Բնափայտ]]ը պարունակում է նաև [[լատեքս]]<ref>Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, Լույս հրատարակչություն, Երևան, 1984</ref>։
== Պտուղը ==
* Ունի բաց ոսկեգույն գույն
Տող 46 ⟶ 50՝
== Գրականություն ==
* Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 3-րդ հատոր, էջ 296
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հացի_ծառ» էջից