«Արտեմ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
| կայք =
}}
'''Արտեմ Միքայելի Հարությունյան''' ([[1945]], [[սեպտեմբերի 19]], [[Ստեփանակերտ]]), հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1989|1989 թ.]]), պրոֆեսոր ([[1991|1991 թ.]])։
 
Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր [[Միքայել Հարությունյան (բանաստեղծ)|Միքայել Հարությունյանի]] որդին է։
 
== Կենսագրություն ==
1968 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ 1972 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ 1979 թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի Գրողների միության]] անդամ է։ 1994 թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ 2010 թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի, Սորբոնի, Մոնպելիեյի, Մարսելի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ 1995 թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, 2002 թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ 1994-1995 թթ. աշխատել է [[Վաշինգտոն (նահանգ)|Վաշինգտոնում]]` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան։ Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում (1983 թ., Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում (1983 թ., Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում (1989 թ., Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, 2008 թ., միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում (Ստամբուլ, 2010 թ., միջազգային փառատոնի մրցանակ)։
[[Պատկեր:Artem Harutyunyan 1.jpg|մինի]]
1994 թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", 1994 թ., New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։
 
2011 թ. պարգևատրվել է [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ]]ով<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/610 Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին]</ref>։
Տող 42.
* «Ներկայության խոսքեր», 1988 թ. « Ռնե Շարի մրցանակ՝ 1988 թ., Ֆրանսիա,
* «Հրդեհը հինավուրց հողի», 1993 թ., Թեքեյան մշակութային միության գրական մրցանակ, 1992 թ.
* «Նամակ Նոյին» (անգլերեն, 1995 թ.), (հայերեն, 1997 թ.)<ref>[http://granish.org/artem-harutyunyan-letter-to-noah/ Նամակ Նոյին կամ հույսի ահագնացում]</ref>
* «Հուդայի արձակուրդը», 2003 թ., ՀՀ պետական մրցանակ
 
Գրել է գրականագիտական հոդվածներ, աշխատություններ («Ետպատերազմյան, ամերիկյան պոեզիայի զարգացման հիմնական միտումները», 1986 թ., «Գրական ուղղությունների պայքարն անգլիական վեպում 20-րդ դարի սկզբին», 1992 թ.)։ Կատարել է թարգմանություններ անգլերենից (Փ. Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», 2003 թ., «Հայացք Բաբելոնի աշտարակից», 2004 թ.)<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=1841 Արտեմ Հարությունյանի կենսագրականը AV Producation կայքում]</ref><ref>[http://gisher.org/artem-harutyunyan-t21802.html Արտեմ Հարությունյանի ստեղծագործություններից]</ref>։
 
== Թարգմանություններ ==
Տող 59 ⟶ 60՝
 
== Երկեր ==
* Նշանների երկիր (բանաստեղծություններ), [[Երևան]], 1977 թ., 116 էջ:
* Տեսադաշտ (բանաստեղծություններ), Երևան, 1979 թ., 224 էջ:
* Շեմ (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1984 թ., 144 էջ:
* Ներկայության խոսքեր (բանաստեղծություններ), Երևան, 1988 թ., 164 էջ:
* Հրդեհը հինաւուրց հողի (բանաստեղծություններ), [[Նյու Ջերսի|Նիւ Ջերսի]], 1993 թ., 209 էջ
* Նամակ [[Նոյ]]<nowiki/>ին, Երևան, 1997 թ., 348 էջ:
* [[Հուդա Իսկարիովտացի|Հուդա]]<nowiki/>յի արձակուրդը (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 2003 թ., 456 էջ:
* Հեռուստապոեմներ «<nowiki/>[[Շուշի]]<nowiki/>» և «<nowiki/>[[Բաբելոնի աշտարակ|Բաբելոն]]<nowiki/>» հյուրանոցների աշտարակից (բանաստեղծություններ), Երևան, 2010 թ., 656 էջ:
* Հատընտիր, Երևան, 2014 թ., 256 էջ:
 
== Ծանոթագրություններ ==