«Լուսավոր Հայաստան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.1in.am/ +https://www.1in.am/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.a1plus.am/ +https://www.a1plus.am/)
Տող 46.
 
== Հիմնադրում ==
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է [[2015]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին [[Երևան]]ում՝ կուսակցության հիմնադիր համագումարով<ref>[httphttps://www.a1plus.am/1424375.html «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարը. 1in.am. ուղիղ (տեսանյութ)]</ref><ref>[https://armenpress.am/arm/news/829434/lusavor-hayastan-kusakcutyuny-nor-guyn-kberi-hayastani.html «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն]</ref>։
 
== Խորհուրդ ==
Տող 53.
== Մասնակցությունն ընտրական գործընթացներին ==
=== Վանաձորի ավագանու ընտրություններին ===
2016 թվականի հուլիսի 6-ին կուսակցության Լոռու մարզային խորհուրդը որոշեց մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին [[Վանաձոր]] քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ [[ՀՀ Ազգային ժողով]]ի պատգամավոր [[էդմոն Մարուքյան]]ի եղբայր Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ<ref>[httphttps://www.a1plus.am/1469743.html Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանն է:]</ref><ref>[https://armlur.am/551997/ Որոշվեց` Վանաձորի ընտրություններում ով կլինի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:]</ref>:
 
Նախընտրական քարոզչական գործընթացներում կուսակցությունը քննադատել է ոչ միայն ՀՀ-ում իշխանություն ձևավորած [[Հայաստանի Հանրապետական կուսակցություն|Հանրապետական]] և [[ՀՅԴ|Դաշնակցական]] կուսակցություններին, այլև իրենց ընդդիմադիր հռչակած [[«Հայկական վերածնունդ» կուսակցություն|Հայկական վերածնունդ]], [[«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն|Բարգավաճ Հայաստան]], [[«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն|Քաղաքացիական պայմանագիր]] և [[«Գալա» կուսակցություն|Գալա]] կուսակցություններին: Փոխադարձ մեղադրանքներից հետո «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանն ու [[Նիկոլ Փաշինյան]]ը տեսականորեն հաշտվում են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ [[Թևան Պողոսյան]]ի կողմից իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ: Հակամարտության պատճառն այն էր, որ Ն.Փաշինյանը Է.Մարուքյանին մեղադրում էր իշխանությունների շահերը պաշտպանելու, ՀՀ ԱԺ նիստերին իշխանական օրինագծերին, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի կատարողականը հաստատելուն կողմ քվեարկելու համար<ref>[https://www.1in.am/2012315.html ՔՊ թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ չի հայտնի. Փաշինյանի պատասխանը Մարուքյանին:]</ref><ref>[http://www.panorama.am/am/news/2016/09/22/%D4%B7%D5%A4%D5%B4%D5%B8%D5%B6-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6/1646955 Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել]</ref><ref>[httphttps://www.a1plus.am/1505585.html Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ:]</ref><ref>[https://news.am/arm/news/348310.html Փաշինյանն ու Մարուքյանը իրենց ընտանիքներով՝ Թեւան Պողոսյանի տանը. Հաճելի ընթրիք, ոչ մի քաղաքականություն:]</ref>:
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հավաքեց ավագանու 10 մանդատ: Ավագանիում մեծամասնություն կազմելու նպատակով բանակցություններից հետո դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնց սուր քննադատության էր ենթարկել նախընտրական գործընթացում՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու գործում: 2016 թվականիհոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանի նիստում քաղաքապետ ընտրվեց [[ՀՀԿ]] թեկնածու [[Մամիկոն Ասլանյան]]ը՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինք կազմած կուսակցությունների ձայները ավելի շատ էին կարող էին լինել: Խնդիրն այն էր, որ դաշինք կազմած կուսակցությունները ներկայացնող որոշ անդամներ գաղտնի կերպով քվեարկել էին իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:<ref>[http://www.armtimes.com/hy/article/94767 Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստանը ստացել է տասը մանդատ:]</ref><ref>[http://www.armtimes.com/hy/article/95246 ]</ref><ref>[http://www.armtimes.com/hy/article/94858 ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը:]</ref><ref>[http://www.armtimes.com/hy/article/94729 Վանաձորում ստորագրել են համագործակցության հուշագիր Քրիստ Մարուքյանին սատարելու մասին:]</ref><ref>[http://www.lragir.am/index/arm/0/country/view/140552 ՀՎԿ-ն Վանաձորում պաշտպանելու է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին. Հայտարարություն:]</ref><ref>[http://www.armtimes.com/hy/article/96931 Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի:]</ref>