«Վազրիկ Բազիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.a1plus.am/ +https://www.a1plus.am/)
Տող 4.
== Կենսագրություն ==
Վազրիկ Բազիլը ծնվել է 1966 թվականին Մյունխենում։ Ծնողները եղել են պարսկահայեր<ref>[http://cl.hayernaysor.am/արևմտահայերեն-նոր-յառաջ-ի-հարցազրո-2/ «Նոր Յառաջ»-ի հարցազրոյցը գերմանահայ բանաստեղծ, մտաւորական Վազրիկ Բազիլի հետ]</ref>։ Մինչև Վազրիկ Բազիլի ծնվելը նրանք տեղափոխվել են [[Գերմանիա]]։
Մայրը` տիկին Ցողիկը, որդուն ուսման է տալիս [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն]]ում։ Այնուհետև Վազրիկ Բազիլը ուսումը շարունակում է [[Հռոմի Գրիգորյան պապական համալսարան]]ում։ Այստեղ նա ուսումնասիրում է [[փիլիսոփայություն]], աստվածաբանություն, [[հոգեբանություն]], և վերադառնալով [[Մյունխեն]] սովորում է [[գերմանական գրականություն]] և [[հանրային կապեր]]։ [[Գիտությունների թեկնածու]]ի կոչումը Վազրիկ Բազիլը ստացել է [[Մյունխենի Լյուդվիգ—Մաքսիմիլիանի անվան համալսարան]]ի փիլիսոփայության ամբիոնում։ Ուսանելու տարիներին զուգահեռ [[պատգամավոր]]ների համար ճառեր է գրել և դարձել հայտնի։ Երկար տարիներ Վազրիկ Բազիլն աշխատել է [[Գերմանիայի Բունդեսթագ]]ում, «Լոյկորեա» հիմնադրամում, [[Սաքսոնիա]] երկրամասի սպորտի և մշակույթի նախարարությունում: [[2010]]—[[2016]] թվականներին նա եղել է գերմանախոս ճառագիրների ընկերակցության նախագահը և մոտ քսանհինգ տարի անդամակցել է «Գերմանական հանրային կապերի ընկերակցությանը»։ [[2010]]—[[2014]] թվականներին Վազրիկ Բազիլը «Գերմանական [[հանրային կապեր]]ի մրցանակի հանձնաժողովի անդամ» է եղել և նաև մի քանի կազմակերպությունների [[հանրային կապեր]]ի խորհրդատուն։ [[2016]] թվականից նա հաղորդակցության և [[հանրային կապեր]]ի անկախ փորձագետ–խորհրդատու է։ Բազիլը ճառեր է գրել Գերմանիայի կանցլեր [[Անգելա Մերկել]]ի<ref>[httphttps://www.a1plus.am/49722.html Մերկելի ելույթները գրողը կգա Հայաստան]</ref> և մի շարք պաշտոնատար մարդկանց համար։ Նա մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա հայաստանյան առաջին այցը [[2007]] թվականին էր։ [[2016]] թվականի այցի ժամանակ նա դասախոսություններով ելույթ է ունեցել [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]ում և «Հայկական Փի Ար ասոցիացիայի» [[հանրային կապեր]] դպրոցում։ Հանրային կապերի հայկական դպրոցի հետ համագործակցելու համար, Վազրիկ Բազիլին շնորհվեց «Պատվավոր անդամ» կոչումը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
*httphttps://www.a1plus.am/49722.html
*http://ankakh.com/article/49458/%E2%80%8Bhayyere-pyetq-e-dzyerbazatvyen-inqnathangaranatsman-dzgtumits--vazrik-bazil
== Տես նաև ==