«Մագելանի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
== Պատմությունը ==
 
1520 թվականի հոկտեմբերի 21-ին, [[Սուրբ Ուրսուլա|Սուրբ Ուրսուլայի]]՝ [[Տասնմեկ հազար կույսերի|«Տասնմեկ հազար կույսերի»]] տոնին, մոտավորապես հարավային լայնության 52-րդ [[Զուգահեռական|զուգահեռականում]] Մագելանը հայտնագործեց [[ծայրակետ]] ([[հրվանդան]]), որը նա անվանեց այդ տոնի՝ «Cabo Virgenes»ի պատվին: Նոյեմբերի 1-ին, [[Բոլոր Սրբերի տոն]]ին, ուժեղ փոթորիկը Մագելանի նավերը տեղափոխեց [[Ծոց|ծովածոց]], որտեղից հետագա նավարկությունը տարավ այն նեղուցով, որով անցնելով արշավախումբը հայտնվեց [[Խաղաղ օվկիանոս]]ում:Նեղուցը [[Ատլանտիկա|Ատլանտիկայի]]ց մինչև Խաղաղ օվկիանոս Մագելանն անցել է 1520 թվականի նոյեմբերի 28-ին: Մագելանը նեղուցին պորտուգալական անուն տվեց, ի պատիվ Բոլոր Սրբերի տոնի՝ Estreito de todos os Santos, սակայն հետագայում [[Իսպանիայի թագավոր]]ը փոխեց այն, շնորհելով իսպանական անուն, ի պատիվ Ֆերնան Մագելանի՝ Estrecho de Magallanes: Այդ ժամանակվա քարտեզներում տարածված էր նաև ֆրանսիական անունը՝ Օնզ-միլ-Վյերժ (ֆր. Détroit des Onze mille Vierges), «Տասնմեկ հազար կույսերի» նեղուց:
Մագելլանի նեղուցը շրջապատող հողերի առաջին նահանգապետը [[Պեդրո Սարմենտո դե Գամբոա]]ն էր, ով 1584 թվականին հիմնադրել էր Ռեյ-Դոն-Ֆելիպեն, ներկայիս Պունտա Արենասից հարավ: Խիստ կլիմայի,տեղաբնիկների ագրեսիվության և սննդի պակասի պատճառով բնակեցումը տևեց ընդամենը երեք տարի: 1587 թվականին անգլիական նավը ընդունեց 2000 գաղութաբնակներից կենդանի մնացածներից միայն մեկին, ով ժամանակին Իսպանիայից ուղարկվել էր այս հեռավոր ափերը: հետագայում, երկու դարերի ընթացքում անհաջող գաղութը նավաստիներին հայտնի էր Puerto del Hambre «Սովի նավահանգիստ»: