«Հեսպերիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 79.
Հեսպերիդների խնձորների մասին պատմությունը տեղ է գտել «Տիտանոմախիայում» (մ. թ. ա. VIII դարի վեպ)<ref>Титаномахия, фр.8 Ивлин-Уайт</ref>, որի հեղինակը Ստեսիխորն է<ref>Герионеида, фр. S8 Пейдж</ref>:
 
Ըստ Ֆերեկիդի, երբ Հերան ամուսնանում է Զևսի հետ, Գեան նրան նվիրում է ոսկե խնձորներ: Հերան դրանք տնկում է Ատլասի աստվածների այգում, և քանի որ Ատլասի աղջիկները գողանում էին խնձորները, Հերան որպես հսկիչ այնտեղ է տեղափոխում Լադոն անունով օձին<ref>Псевдо-Эратосфен. Катастеризмы 3; Гигин. Астрономия II 3, 1; Афиней. Пир мудрецов III 25, 83 с</ref>: Օձը ուներ հարյուր գլուխ և երկու հարյուր աչք, որպեսզի միշտ հսկի խնձորները: Խնձորները երեքն էին<ref>Примечания Ф. А. Петровского в кн. Лукан. Фарсалия. М., 1993. С.343; [[Любкер, Фридрих|Любкер Ф.]] [[Реальный словарь классических древностей]]. М., 2001. В 3 т. Т.2. С.111</ref>:
 
Ըստ [[Դիոդոր|Դիոդորի]], ավազակները, որոնք ուղարկվել էին եգիպտական թագավոր Բուսիրիդի կողմից, առևանգում են Հեսպերիդներին, երբ նրանք խաղում էին բակում: Նստելով նավը, ավազակները լողում են ոչ այնքան հեռու և ափ են իջնում «ինչ-որ հրվանդանի մոտ», որպեսզի ճաշկերույթ կազմակերպեն: Հերակլեսը ժամանում է այնտեղ, սպանում ավազակներին, իսկ աղջիկներին տեղափոխում է իրենց հոր մոտ: Որպես երախտագիտության նշան [[Ատլաս (դիցաբանություն)|Ատլասը]] նրանց է տալիս խնձորները.<ref name="ДиодорИстБибл4">Диодор Сицилийский. [http://ancientrome.ru/antlitr/diodoros/diod04-f.htm Историческая библиотека IV] 27, 1-4</ref>: