«Հոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
== Նշանակություն ==
Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է [[ատաղձագործություն|ատաղձագործության]] մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են [[աղաղանյութ]]եր<ref>Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, ''Հայաստանի դենդրոֆլորան'', «Լույս» հրատարակչություն, Երևան 1985</ref>:
Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։
Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։
Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում [[ռևմատիզմ|ռևմատիզմի]], իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։
 
Պտուղներն օգտագործում են իբրև [[տուբերկուլյոզ]]ով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։
Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող [[դողէրոցքային|հակադողէրոցքային]] միջոց։
Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, [[շաքարախտ|շաքարախտի]] ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։
 
Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոն» էջից