«Դատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Financial District, New York, NY, USA - panoramio (75).jpg|մինի|292x292փքս|Դատական համակարգի խորհրդանիշ հանդիսացող մուրճն ու կշեռքը։ ]]
'''Դատական համակարգ''', հայտնի է նաև որպես '''իրավական համակարգ''', [[Արդարադատություն (հանդես)|արդարադատություն]] իրականացնող [[Պետական մարմիններ|պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ]]: Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է [[Դատավճիռ|որոշումներ]] պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ [[Իշխանությունների բաժանում (ուսմունք)|Իշխանությունների տարանջատման սկզբունքի]] համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր մարմնի]] անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը [[Գործադիր իշխանություն|գործադիր մարմնի]] անմիջական պարտականությունն է) գործընթացներում: Չնայած այդ ամենին՝ [[Դատարան|դատարանը]] կարող է սահմանել [[դատական նախադեպ]], որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ [[Դատական ատյան|Դատական ատյանը]] անկախ է [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիրից]] և [[Գործադիր իշխանություն|գործադիրից]], և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել [[Սահմանադրություն|սահմանադրական օրենքներն]] ու [[Միջազգային իրավունք|միջազգային իրավունքի]] նորմերը։ Դատավորներն անձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները [[դե ֆակտո]] համարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի ([[Դատավճիռ|դատական վճռի]] վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։
 
39 163

edits