«Դատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]]) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է [[Դատախազ|դատախազների]], [[Փաստաբան|պետական փաստաբանների]], [[Մարդու իրավունքների պաշտպան|մարդու իրավունքների պաշտպանների]], [[Նոտար|հանրային նոտարների]], [[Ոստիկանություն|դատաոստիկանական ծառայողների]] և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների։
 
== Հայաստանի դատական համակարգ ==
[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]] [[Սահմանադրական արդարադատություն|արդարադատությունն]] իրականացնում են դատարանները՝ [[Սահմանադրություն|Սահմանադրությանը]] և օրենքներին համապատասխան։ Հանրապետությունում գործում են [[Ընդհանուր իրավասության դատարան|ընդհանուր իրավասության առաջին ատյանի]], [[Վերաքննիչ քաղաքացիական դատարան|Վերաքննիչ]] և [[Վճռաբեկ դատարան|Վճռաբեկ դատարաններ]], իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ սնանկության մասնագիտացված դատարան)։ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացի [[Սահմանադրական իրավունք|սահմանադրական արդարադատության]] հարցերից, [[Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան|Վճռաբեկ դատարանն]] է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ և արդարացի կիրառությունը։ [[Սահմանադրական դատարան|Սահմանադրական դատարանի]] դատավորը և անդամն անփոփոխելի են և պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը։
 
Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն [[ՀՀ Սահմանադրության|Սահմանադրությամբ]] և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով։ Հայաստանում [[Սահմանադրական արդարադատություն|սահմանադրական արդարադատությունն]] իրականացնում է [[Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան|Սահմանադրական դատարանը]]։ Սահմանադրությամբ սահմանված կարգով ձևավորվում և գործում է Արդարադատության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են 9 դատավոր, ՀՀ նախագահի և ԱԺ-ի նշանակած 2-ական իրավաբան գիտնականներ։
 
== Տես նաև ==
 
* [[Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ|Հայաստանի Հանրապետության դատական համակարգ]]
* [[Արցախի Հանրապետության դատական համակարգ]]
 
== Ծանոթագրություններ ==
39 156

edits