«Դատական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Դատական համակարգ''', հայտնի է նաև որպես '''իրավական համակարգ''', [[Արդարադատություն (հանդես)|արդարադատություն]] իրականացնող [[Պետական մարմիններ|պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ]]: Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է [[Դատավճիռ|որոշումներ]] պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։ [[Իշխանությունների բաժանում (ուսմունք)|Իշխանությունների տարանջատման սկզբունքի]] համաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր մարմնի]] անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը [[Գործադիր իշխանություն|գործադիր մարմնի]] անմիջական պարտականությունն է) գործընթացներում: Չնայած այդ ամենին՝ [[Դատարան|դատարանը]] կարող է սահմանել [[դատական նախադեպ]], որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ [[Դատական մարմինըատյան|Դատական ատյանը]] անկախ է [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիրից]] և [[Գործադիր իշխանություն|գործադիրից]], և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել [[Սահմանադրություն|սահմանադրական օրենքներն]] ու [[Միջազգային իրավունք|միջազգային իրավունքի]] նորմերը։ Դատավորներն անռեռնմխելիանձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները [[դե ֆակտո]] համարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի ([[Դատավճիռ|դատական վճռի]] վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։
 
Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետությունում]]) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է [[Դատախազ|դատախազների]], [[Փաստաբան|պետական պաստաբաններիփաստաբանների]], [[Մարդու իրավունքների պաշտպան|մարդու իրավունքների պաշտպանների]], [[Նոտար|հանրային նոտարների]], [[Ոստիկանություն|դատաոստիկանական ծառայողների]] և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների։
 
== Ծանոթագրություններ ==
39 151

edits