«Աբելի մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 13.
Իր մահվանից կարճ ժամանակ առաջ Նորվեգացի մաթեմատիկոս Սոֆուս Լին, իմանալով, որ [[Ալֆրեդ Նոբել]]ը որոշել է մրցանակ չհանձնել մաթեմատիկայի բնագավառի ներկայացուցիչներին, առաջարկել է Աբելի մրցանակը: Ենթադրվում է, որ առաջին պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 1902 թվականին` Աբելի ծննդյան 100-ամյակի տոնակատարության շրջանակներում<ref name="no">[http://www.abelprize.no/c53679/artikkel/vis.html?tid=53709 «The History of the Abel Prize»]. The Norwegian Academy of Science and Letters</ref>: Մրցանակը ֆինանսավորումը իրականացնում էր [[Նորվեգիայի թագավորների ցանկ|Նորվեգիայի թագավոր]] Օսկար II-ը: Մրցանակի պարգևատրման կանոնները և կարգավիճակը որոշել են նորվեգացի մաթեմատիկոսներ Լյուդվիգ Սիլովն ու Կառլ Ստյորմեր:
XX դարի վերջին և XXI դարի սկզբին ժամանակի հայտնի մաթեմատիկոսների հետաքրքրությունը աճեց մրցանակի հայեցակարգի նկատմամբ, որը հանգեցրեց աշխատախմբի ձևավորման, որոնք պետք է մշակեին այն առաջարկները, որոնք ներկայացվել էին [[Նորվեգիայի վարչապետների ցանկ|Նորվեգիայի վարչապետ]]ին 2001 թվականին: 2001 թվականի օգոստոսին Նորվեգիայի կառավարությունը հայտարարեց, որ 2002 թվականից կսկսի պարգևատրել Աբելի մրցանակը, երբ նշվում էր Աբելի ծննդյան երկուհարյուրամյակը: Առաջին մրցանակը ստացան մեկ տարի անց՝ 2003 թվականին<ref name="artikkel" />: 2001 թվականին Նորվեգիայի կառավարությունը Աբելի մրցանակի նախնական ֆինանսավորման համար որոշեց հատկացնել 200 միլիոն կրոն (մոտ 23 միլիոն դոլար)<ref>[http://www.abelprize.no/c53676/artikkel/vis.html?tid=53705&strukt_tid=53676 «Nomination Guidelines»]. The Norwegian Academy of Science and Letters</ref><ref name="no" />: 2002 թվականի հունվարի 1-ին ստեղծվեց Նիլս Հենրիկ Աբելի հիշատակի հիմնադրամը ({{lang-en|Niels Henrik Abel Memorial Fund}}):
== Դափնեկիրներ ==
|