«Պլանկի հաստատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 78.
1905թ. [[Ալբերտ Այնշտայն|Այնշտայնը]] լույսի քվանտային բնույթի մասին Պլանկի հիպոթեզի օգնությամբ բացատրեց ֆոտոէֆեկտի երևույթը, ինչի համար 1921թ. ստացավ Նոբելյան մրցանակ: Այնշտայնի աշխատությունը նոր կարևոր հիպոթեզ էր առաջ քաշում. եթե ըստ Պլանկի, լույսը ճառագայթվում էր միայն քվանտացված բաժիններով, ապա Այնշտայնը ենթադրեց, որ լույսը գոյություն ունի միայն քվանտացված բաժիններով: Լույսը ներկայացնելով մասնիկների` [[ֆոտոն]]ների տեսքով, էներգիայի պահպանման օրենքից կարելի է ստանալ Այնշտայնի բանաձևը ֆոտոէֆեկտի համար.
: <math> \hbar \omega = A_{out} + \frac{mv^2}{2} </math>,
որտեղ <math>A_{out}</math>-ն [[ելքի աշխատանք]]ն է (էլեկտրոնը նյութից հեռացնելու համար անհրաժեշտ նվազագույն էներգիան), <math>\frac{mv^2}{2}</math>-ն` դուրս թռչող էլեկտրոնի [[կինետիկ էներգիա]]ն, <math>\omega</math>-ն` <math>\hbar \omega </math> էներգիայով ընկնող ֆոտոնի հաճախությունը, <math>\hbar</math>-ը` Պլանկի հաստատունը: Այս բանաձևից հետևում է [[ֆոտոէֆեկտի կարմիր սահման]]ի գոյությունը. Դա այն նվազագույն հաճախությունն է, որից ցածրի դեպքում ֆոտոնի էներգիան արդեն բավարար չէ մարմնից էլեկտրոն “պոկելու”«պոկելու» համար: Բանաձևի էությունն այն է, որ ֆոտոնի էներգիան ծախսվում է նյութի ատոմը իոնացնելու և էլեկտրոն “պոկելու”«պոկելու» համար անհրաժեշտ աշխատանքի վրա, իսկ մնացյալ էներգիան փոխակերպվում է էլեկտրոնի կինետիկ էներգիայի:
 
==Նշանակությունը==