«Հնդկեղեգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն ==
Հնդկեղեգը տարածված է [[Ճապոնիա|Ճապոնիայում]], [[Չինաստան|Չինաստանում]], [[Հնդկաստան|Հնդկաստանի]] հյուսիսային շրջաններում։ Սակայն այն ավելի փարթամ աճում է միայն արևադարձային գոտու հասարակածային շրջաններում։Հնդկեղեգըշրջաններում։ Հնդկեղեգը առաջին անգամ Եվրոպա է բերվել 1827 թվականին, սակայն մինչև այժմ էլ այդ աշխարհամասում այն չունի տնտեսական նշանակություն։ Բամբուկից պատրաստված զենքը օգտագործում են նաև աշխարհի մյուս ժողովուրդները․ տիբեթցիները անգլիական զորքերի դեմ կռվում էին բամբուկի թնդանոթներով։ 1904 թվականի ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ ճապոնացիները Պորտ–Արտուրի վրա գրոհելիս օգտագործել են հնդկեղեգի զենքեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական հեծելազորի որոշ տեսակները զինված էին հնդկեղեգի նիզակներով։ Բնիկները պատրաստում են ցանկացած երկարության և բարձրանալու համար շատ հարմար աստիճան, որի միջոցով ծառերի կատարներից իջեցնում են վայրի մեղուների փեթակները։ Սումատրա կղզու Պալեմբան քաղաքում կան փողոցներ՝ լողացող տներով, որոնք կառուցված են հնդկեղեգի խրձերից։ Մալայայի Լոմբոկ և Սուլավեսի կղզիներում շինարարական անտառանյութի թանկության պատճառով տները կառուցում են հնդկեղեգից։ Կալիմանատու կղզու գետերի և ձորերի վրա բամբուկից կառուցվում են կախովի կամուրջներ։ Հմուտ արհեստավորները բամբուկից պատրաստում են գեղեցիկ քամհարներ ու սրնգափողեր։ Տեղացիները հնդկեղեգից պատրաստում են թեթև և ամուր նավեր։ Վրաստանի մերձարևադարձային շրջաններում մշակվում է բամբուկի մի քանի տասնյակ տեսակ։ Բամբուկի այդ տեսակները լավ աճում են, երբ ջերմաստիճանը չի իջնում 18°C–ից, իսկ տեղումները հասնում են 1200—1500 մմ։ Մեր հանրապետությունում հնդկեղեգի մշակման համար համեմատաբար նպաստավոր պայմաններ ունեն Իջևանի, Նոյեմբերյանի, Մեղրիի շրջանները։
 
=== Կիրառություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հնդկեղեգ» էջից