«Արիստակես Բ Աթոռակալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (interwiki)
No edit summary
Արիստակես Բ Աթոռակալ (1465-1469) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1465-ից: Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին: Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են: Մահացել է 1469-ին Վաղարշապատում:
 
Նախընթաց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել: Եղել է Վասպուրականի հոգևորականներից: 1455-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս, որն առաջին դեպքն է Հայոց եկեղեցու պատմության մեջ, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվում է աթոռակից կաթողիկոս: Վերջինս անվանվել է նաև կաթողիկոսակից, աթոռակալ:
 
1460-ին Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը կարա-կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի օժանդակությամբ հափշտակել է Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը և զրկել Արիստակես Բ Աթոռակալին իր իրավասություններից, սակայն մեկ տարի անց Զաքարիան վտարվել է Էջմիածնից, իսկ Արիստակես Բ Աթոռակալը շարունակել է իր պարտականությունների կատարումը:
 
1465-ի նոյեմբերին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և իրեն աթոռակից նշանակել Սարգիս եպիսկոպոսին (հետագայում` Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար):
 
Աշխատել է բարելավել Մայր Աթոռի տնտեսության անմխիթար վիճակը: 1467-ին Խաչատուր եպիսկոպոսին նշանակել է Լեհաստանի հայոց թեմակալ առաջնորդ` հղելով կոնդակ լեհահայ համայնքին:
Կաթողիկոսական գահին Արիստակես Բ Աթոռակալին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը:
 
 
Գր. Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
 
Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
 
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
 
 
 
{{կաթողիկոսներ}}