«Մխիթար Ա Գռներցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ interwiki
No edit summary
Տող 1.
'''Մխիթար Ա Գռներցի''' (Տեր Մխիկ) (1341-1355) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1341-ից: Հաջորդել է [[Հակոբ Բ Անավարզեցուն]]: Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են: Մահացել է 1355-ին Սիս քաղաքում, ամփոփվել է Սիս քաղաքի հայրապետական հանգստարանում:
 
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Ե Սալմաստեցուն հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցին:
1335-ին մամլուքների հետ հաշտություն կնքելու նպատակով Կիլիկիայի Լևոն V թագավորը Բարձրաբերդ թեմի Գռներ ուխտի առաջնորդ Մխիթար արքեպիսկոպոսին ուղարկում է Եգիպտոսի սուլթան Ալ Նասիրի մոտ, որտեղից Մխիթարը վերադառնում է հանձնարարությունը հաջողությամբ իրագործած: 1341-ին Լևոն V թագավորի (1320-1342) հրամանով Հակոբ Բ Անավարզեցի կաթողիկոսը գահընկեց է արվել, և Հայոց կաթողիկոս է ընտրվել Մխիթար արքեպիսկոպոսը:
 
Մխիթար Ա Գռներցու գահակալության տարիները աչքի էին ընկնում երկրի ոչ կայուն վիճակով: Այդ ժամանակ պապական արքունիքում գտնվող կաթոլիկ հայ գործիչները, որոնք աշխատում էին Հայոց եկեղեցին միավորել հռոմեական եկեղեցու հետ, Բենեդիկտոս ԺԲ պապին (1334-1342) ներկայացրել են Հայոց եկեղեցուն վերագրվող <<117 մոլորություններ>> պարունակող մի գրքույկ, որն իր մեջ պարունակում էր բազմաթիվ և ամենատարբեր բնույթի հարցեր, մասնավորապես կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած ծիսադավանաբանական տարբերությունները և Հայոց եկեղեցու առանձին գործիչներին վերագրվող անհիմն մեղադրանքներ: 1342-ին Սիս քաղաքում Մխիթար Ա Գռներցին հավիրում է եկեղեցական ժողով, որին մասնակցում են կաթողիկոսը, 29 եպիսկոպոս, 15 վարդապետ, 7 ավագերեց: Ժողովի ժամանակ կետ առ կետ քննարկվում է Հայոց եկեղեցուն ներկայացված <<117 մոլորությունները>> և կազմվում դրանց պատասխանները պարունակող տեքստը: Վերջինս քննարկվում է պապական արքունիքում և պարզվում, որ 53 կետի շուրջ տարակարծություններ կան, ուստի Կղեմես Զ պապը (1342-1352) 1346-ին Կիլիկիա է ուղարկում նոր պատվիրակություն, որի նպատակն էր հանդիպել Մխիթար Ա Գռներցու հետ և պարզաբանումներ ստանալ: Չցանկանալով խաթարել պապականության և Կիլիկյան Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները`Հայոց կաթողիկոսը ընդունում է պատվիրակությանը, որը Կիլիկիայում է մնում ութ ամիս: Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր դրությունը, Հայրապետը Հռոմի հետ միաբանության խոստումներ է տալիս, ի պատասխան որի էլ պապը խոստանում է Կիլիկիա ուղարկել 1000 հեծյալ և յուրաքանչյուր տարի տրամադրել 12.000 ոսկի: Հայոց կաթողիկոսը քաջ գիտակցում էր, որ պապի կազմակերպած օժանդակությամբ անհնար էր չեզոքացնել Կիլիկյան Հայաստանին սպառնացող վտանդգը, ուստի իրական ոչինչ չի ձեռնարկում Հայոց եկեղեցին հռոմեական եկեղեցուն միավորելու համար: Պատահական չէ, որ պապական արքունիքում հրապարակ է հանվում Հայոց եկեղեցուն վերագրվող <<մոլորությունների>> այժմ արդեն 13 կետից բաղկացած ցանկ: Կղեմես Զ պապը 1351-ի սեպտեմբերի 29-ին նամակ է ուղարկում Մխիթար Ա Գռներցուն` այդ կետերի շուրջ բացատրություն տալու պահանջով: Վերջինս պատասխան նամակում հայտնում է, որ Հայոց եկեղեցին ընդհանուր առմամբ տարակարծություններ չունի կաթոլիկ եկեղեցու հետ: Այդ ժամանակ Կղեմես Զ պապը հանձնարարում է Կիլիկյան Հայաստանում գտնվող կաթոլիկ հոգևորականներին ուսումնասիրել հայոց դավանանքը, սակայն վերջիններս հրաժարվում են` վստահելի թարագմանիչ չունենալու պատճառաբանությամբ: Պապական արքունիքը որպես թարգման Կիլիկիա է ուղարկում միարարական շարժման հայտնի գործիչ Ներսես Պալիանենցուն: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Մխիթար Ա Գռներցին 1354-ին Իննոկենտիոս Զ պապի (1352-1362) մոտ նոր դեսպանություն է ուղարկում, որը գլխավորում էր նախկին կաթողիկոս Հակոբ Բ Անավարզեցին: Պապականության կողմից անընդհատ ներկայացվող պահանջները և դրանց հաջորդած օգնության ուշացումը հասցրին նրան, որ Հայոց կաթողիկոսը հրաժարվեց այդ հարաբերություններից:
 
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Ե Սալմաստեցուն հաջորդել է կրկին [[Հակոբ Բ Անավարզեցին]]:
 
 
Գր. Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
 
{{կաթողիկոսներ}}